Պեկին. Նադալը եզրափակչում սպասում է մրցակցին
Sport
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դուրս է եկել Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվող մրցաշարի եզրափակիչ։ Կիսաեզրափակչում նա երկու սեթում հաղթել է իտալացի Ֆաբիո Ֆոնինիին՝ 7։5, 6։3 հաշվով։
Եզրափակչում Նադալը կհանդիպի Նովակ Ջոկովիչ - Դավիդ Ֆերեր զույգի հաղթողի հետ։