ՌԴ ինքնաթիռները մեկ օրում ԻՊ 29 ճամբար են ոչնչացրել
International newsՌուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռները անցյալ մեկ օրվա ընթացքում Սիրիայում մարտական թռիչքներ իրականացնելիս ոչնչացրել են «Իսլամական պետության» 29 դաշտային ճամբար։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովին։
«Մեր ավիախմբի գործողությունների արդյունքում մեկ օրում ոչնչացվել է գրոհայինների 2 հրամանատարական կետ, Համա նահանգում զինամթերքի մեկ պահուստ, ահաբեկիչների 29 դաշտային ճամբար»,- ասել է Կոնաշենկովը։
Մասնավորապես Սու-24Մ ռմբակոծիչները Հալեպի նահանգում հարվածներ են հասցրել իսլամիստների դիրքերին, որտեղ եղել են տարբեր սարքավորումներով հագեցած կրակակետեր, ականանետ հրետանիներ եւ սպառազինությունների ու սննդամթերքի պահեստներ։