Պեկին. Եզրափակչում՝ Նադալ - Ջոկովիչ դիմակայություն
SportՀայտնի է դարձել Պեկինում ավարտին մոտեցող թենիսի մրցաշարի եզրափակչի մասնակիցների անունները։
Տղամարդկանց մրցաշարի հաղթողի տիտղոսի համար կպայքարեն աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը եւ իսպանացի Ռաֆայել Նադալը։
Սերբ թենիսիստը կիսաեզրափակչում 6։2, 6։3 հաշվով հաղթել է իսպանացի Դավիդ Ֆերերին, իսկ Նադալը մինչ այդ առավելության էր հասել իտալացի Ֆաբիո Ֆոնինիի նկատմամբ։