Հնդկաստանում մահացել է ավելի քան 2000 դեր կատարած լեգենդար դերասանուհին
International newsՀնդկաստանում մահացել է թատրոնի և կինոյի լեգենդար դերասանուհի Մանորաման: BBC-ն մանրամասնում է, որ թամիլական ծագումով դերասանուհին մահացել է 78 տարեկանում սրտի տագնապից:
Վեց տասնամյակի բեղուն կարիերայի ընթացքում Մանորաման խաղացել է ավելի քան 1200 ֆիլմերում, հազարից ավելի դերեր էլ թատրոնում է կերտել: Այս ցուցանիշով նա Գինեսի ռեկորդակիր է:
Ժողովուրդը նրան տվել էր նաև «Աաչի»` «մայր» անունը:
Հայաստանցի հանդիսատեսին նա ծանոթ է հանրահայտ Զիտա-Գիտայի մորաքրոջ դերով