Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարվել
International newsԹուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Անկարայի պայթյունից հետո երկրում եռօրյա սուգ է հայտարարել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Անկարայում արհմիությունների կողմից կազմակերպված հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած երկու պայթյունների հետեւանքով մեծ թվով զոհերից հետո վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարությամբ է հանդես եկել։
Դավութօղլուն նշել է, թե վերջին շրջանում մահացած զինվորների, քաղաքացիների ու Անկարայի պայթյունի հետեւանքով զոհված քաղաքացիների համար երկրում եռօրյա սուգ է հայտարարել։
Նշենք, որ հոկտեմբերի 10-ին Անկարայում արհմիությունների կողմից կազմակերպված հանրահավաքի ժամանակ երկու մահապարտ ահաբեկչի կողմից պայթյուն է կազմակերպվել, որին զոհ է գնացել 95 եւ վիրավորվել՝ 246 քաղաքացի։