Լուկաշենկոն Պուտինի հետ կքննարկի Բելառուսում ռուսական ռազմաբազայի ստեղծման հարցը
International newsԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ մտադիր է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Բելառուսի տարածքում ռուսական ռազմաբազային ստեղծման հարցը: «Մենք Վլադիմիր Պուտինի հետ կքննարկենք այդ խնդիրը, եթե Ռուսաստանն ինչ-որ բան է նկատել, որը մենք չենք տեսնում, նա կասի դա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտնել է Լուկաշենկոն: & nbsp;
Բելառուսի նախագահը հոկտեմբերի վեցին հայտարարել է, որ Բելառուսի տարածքում ռուսական ռազմաբազայի տեղակայման մասին հարց երբեք չի քննարկվել: «Մենք այսօր բազայի կարիք չունենք: Առավել ևս ռազմաօդային ուժերի: Մեզ պետք են կոնկրետ ռազմական զենքեր, ինչի մասին ես հայտարարել եմ նաև հրապարակայնորեն նախ Պուտինին, ապա Մեդվեդևին»,-ասել է նա: Լուկաշենկոյի խոսքով, բելառուսցիներին այսօր պետք են ինթնթիռներ, ոչ թե բազաներ: