Մերկելը խոստացել է չբարձրացնել հարկերը փախստականների պատճառով
International newsԳերմանիայի կառավարությունը չի բարձրացնի հարկերը փախստականների հոսքի կտրուկ աճով պայմանավորված ծախսերի պատճառով, որոնք հազարներով շարունակում են ժամանել Գերմանիա։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ գերմանական Bild-ին տված հարցազրույցում։
Հարցին, թե պատրա՞ստ էհայտարարել, որ միգրացիոն ճգնաժամի պատճառով հարկերի բարձրացում չի լինի, կանցլերը պատասխանել է. «Այո, որոշակիորեն»։
Գերմանիան միգրանտների հսկայական հոսքի խնդրին բախվել է նախեւառաջ Սիրիայում եւ Աֆղանստանում իրավիճակի պատճառով։
Տարբեր գնահատականներով, տարվա արդյունքներով երկրում փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմել է 800 հազարից մինչեւ 1,3 մլն մարդ, ինչը մի քանի անգամ գերազանցում է սկզբնական կանխատեսումները։
Դրա պատճառով, երկրի քաղաքները բախվում են լուրջ բարդությունների, երբեմն միգրանտներին տեղավորելու տեղ չի լինում։