Տևես. Մենք թիմ ենք և պետք է փոխարինենք Մեսսիին
SportԱրգենտինայի հավաքականի հարձակվող Կարլոս Տևեսը Մունդիալ-2018-ի ընտրական փուլի` Պարագվայի հետ խաղից առաջ հայտարարել է, որ իր թիմը պետք է սովորի հաղթել առանց Լիոնել Մեսսիի, ով այժմ ապաքինվում է վնասվածքից: Հիշեցնենք, որ ընտրական փուլի առաջին խաղում արգենտինացիները տանը 0:2 հաշվով զիջել են Էկվադորին:
-Մեսսին մեզ համար շեղում է մրցակիցների ուշադրությունը: Մրցակիցները նյարդայինանում են, իսկ մենք սկսում ենք ավելի ազատ խաղալ: Էկվադորի հետ խաղում դա մեզ չէր բավարարում: Չկարողացանք ժամանակին վերակառուցել մեր խաղը, ինչն անհանգստացնում է:
Լեոյի ներկայությունն Արգենտինայի համար մեծ առավելություն է: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է, բայց մենք թիմ ենք և պետք է փոխարինենք նրան, կարողանանք դուրս գալ նման իրավիճակից: Որակավորման փուլում լավ չմեկնարկեցինք, բայց երեքշաբթի նոր հնարավորություն ենք ստանալու,-ասել է Տևեսը: