ԵԱՀԿ նախագահը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման հույս ունի
PoliticsԼեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբն ընթացիկ աշնանը կարող է բանակցություններ անցկացնել, հնարավոր է նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զալիերը՝ ելույթ ունենալով Մոսկվայում ՀԱՊԿ մշտական խորհրդի ժամանակ:
Նա հայտնել է, որ ԼՂ հիմնախնդիրը քննարկել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ: «Մենք անհանգստացած ենք տարածաշրջանում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին բռնության աճով, անհրաժեշտ է աշխատանք տանել քաղաքական ղեկավարության հետ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի շրջանակում մենք հանդիպումներ ենք ունեցել արտգործնախարարների, Մինսկի խմբի համանախագահների հետ: Աշնան ընթացքում հնարավոր է ևս մեկ հանդիպում: Մենք հուսով ենք, որ հնարավոր է լինի հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ»,- ասել է Զանիերը: