Թուրքիայի քրդամետ կուսակցությունը ընտրություններից առաջ քննարկում է հանրահավաքները չեղարկելու հարցը
International newsԹուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը նոյեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ քննարկում է նախապես ծրագրած բոլոր հանրահավաքներն ու հանդիպումները չեղարկելու հարցը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թուրքական HaberTurk-ի հետ զրույցում հայտնել է կուսակցության՝ Իզմիրից ընտրված պատգամավոր Էրթուղրուլ Քուրքչուն:
«Պատերազմ է ընթանում, չենք կարող այս փաստն անտեսել: Քանի դեռ մենք հանրահավաքներ ենք անցկացնում, մարդկանց սպանում են: Այժմ քննարկում ենք մի ճանապարհ, որը մարդկանց չի թիրախավորի: Քննարկում ենք նաև հանրահավաքներ անել-չանելու հարցը»,-ասել է Քուրքչուն:
Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը նախատեսել է 10 խոշոր նահանգներում հանրահավաքներ, իսկ 20 ավելի փոքր նահանգներում և գավառներում ավելի փոքր մասշտաբով հանդիպումներ ունենալ ընտրողների հետ:
Անկարայի երկաթուղային կայարանի մոտ հոկտեմբերի 10-ին թուրք-քրդական բախումներին վերջ դնելու կոչով հանրահավաքի ժամանակ 2 պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով, պաշտոնական տվյալների համաձայն, զոհվել է 97 մարդ, այդ թվում և մեկ պաղեստինցի: Տարբեր տվյալներով կան մի քանի հարյուր վիրավոր: Նշվում է, որ պայթյուններն իրականացրել են տղամարդ մահապարտ ահաբեկիչները, ում ինքնությունը դեռ պարզվում է: Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության զոհ են դարձել նաև< /i> քրդամետ կուսակցության կողմիցխորհրդարանական ընտրություններում առաջադրված երկու թեկնածու: