ԵՄ-ի ԱԳ նախարարները Մոսկվային մեղադրեցին Սիրիայում խաղաղ կարգավորման գործընթացը վիժեցնելու մեջ
International newsԵվրամիության 28 երկրների ԱԳ նախարարները դատապարտում են Ռուսաստանի կողմից Սիրիայում ռազմական գործողություն անցկացնելը եւ նրան մեղադրում են այդ երկրում ճգնաժամի կարգավորման գործընթացը վիժեցնելու մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, ասված Է ԵՄ-ի Խորհրդի ամփոփիչ հայտարա րության մեջ, որի նիստը հոկտեմբերի 12-ին տեղի Է ունենում Լյուքսեմբուրգում:
«Ռուսաստանի ռազմական գրոհները խորը անհանգստության տեղիք են տալիս եւ պետք Է անհապաղ դադարեցվեն, ինչպես եւ Ռուսաստանի կողմից հարեւան երկրների օդային տարածության խախտումը»,-նշվում Է փաստաթղթում: «Ռազմական այդ Էսկալացիան կարող Է երկարացնել հակամարտությունը եւ խախտել քաղաքական գործընթացը, վատացնել հումանիտար իրադրությունը եւ ուժեղացնել արմատականությունը»,-ասված Է դրանում:
Եվրամիությունում այն կարծիքին են, որ Ռուսաստանը պետք Է ճնշում գործադրի Սիրիայի ղեկավարության վրա՝ ի շահ մերձավորարեւելյան երկրում հակամարտության կարգավորման: «ԵՄ-ն կոչ Է անում Ռուսաստանին՝ ուշադրությունը կենտրոնացնել հակամարտության քաղաքական կարգավորման հասնելու ընդհանուր ջանքերի վրա: Այդ կապակցությամբ ԵՄ-ն հորդորում Է Ռուսաստանին՝ ճնշում գործադրել սիրիական ռեժիմի վրա՝ բռնությունը թուլացնելու համար»,-նշվում Է փաստաթղթում:
Եվրամիությունը կշարունակի աջակցել Սիրիայի ընդդիմադիր կոալիցիային: «ԵՄ-ն կշարունակի աջակցել չափավոր ընդդիմությանը, մասնավորապես, Սիրիայի ընդդիմադիր կոալիցիային, եւ վերստին ընդգծում Է, որ այն ծայրահեղականության դեմ պայքարի կարեւոր բաղադրիչն Է եւ հանգուցային դեր Է խաղում անցումային քաղաքական գործընթացում»,-ասված Է ԵՄ-ի խորհրդի հանրագումարային հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: