Համացանցում ադրբեջանցի ԻՊ-ականների նոր տեսանյութ է հրապարակվել
International newsՍոցիալական ցանցերում Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման շարքերում կռվող ադրբեջանցիների նոր տեսանյութ է հրապարակվել:
Ինչպես հաղորդում է modern.az լրատվական կայքը, ահաբեկիչ ադրբեջանցիներից մեկն ասում է, որ պատրաստվում են ռազմական գործողության եւ «Ալլահի կամքով, հնարավոր է` շեհիդ դառնանք»:
Հետո նրանք միասին կրոնական ինչ-որ երգ են կատարում: Ահաբեկիչներից մեկը ձեռքում պահած ԻՊ-ի դրոշը ծածանում է երգի հնչյունների տակ:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Բաշար Ասադի դեմ կռվում են 3000-ավելի Ադրբեջանի քաղաքացիներ, իսկ Սիրիայում եւ Իրաքում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 350-ից ավելի ադրբեջանցիներ: 2013 թ. մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել հերթական տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազմ` հանուն հավատի) կատարել Սիրիայում: