ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ հերթական կոնսուլտացիաները կանցկացվեն Սիրիայի շուրջ. Էշթոն Քարթեր
International newsԱՄՆ-ը եւ Ռուսաստանը հոկտեմբերի 14-ին երկխոսության հերթական փուլը կանցկացնեն երկու երկրների ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչների միջեւ, որը նվիրված կլինի Սիրիայի երկնքում կոնֆլիկտային իրավիճակների կանխմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, հայտնել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը՝ հույս հայտնելով, որ այդ կոնսուլտացիաները «շատ շուտով» կբերեն Վաշինգտոնի եÖ ‚ Մոսկվայի միջեւ համապատասխան պայմանավորվածությունների ձեռքբերման:
«ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը Սիրիայի շուրջ քննարկումները կշարունակեն չորեքշաբթի օրը»,- ասել է նա՝ ելույթ ունենալով ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում (Մասաչուսեթսի նահանգ) կայացած մամուլի ասուլիսում: «Նույնիսկ եթե Սիրիայի շուրջ մեր միջեւ պահպանվում են քաղաքական տարաձայնությունները, մենք պետք է պայմանավորվածության հասնենք, որ մեր օդաչուներն անվտանգության մեջ կլինեն՝ որքանով դա հնարավոր է»,- նշել է Պենտագոնի ղեկավարը:
Նա հավելել է, որ նախորդ կոնսուլտացիաների արդյունքում ձեռք է բերվել «որոշակի առաջընթաց», սակայն, նրա խոսքով, Սիրիայի երկնքում կոնֆլիկտային իրավիճակների կանխման շուրջ վերջնական պայմանավորվածություններ դեռեւս չեն ձեւակերպվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը