Թուրքիան Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին մեղադրում է PKK-ին աջակցելու մեջ
International newsԹուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բաասը եւ Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կառլովը այսօր կանչվել են թուրքական ԱԳՆ` կապված ռազմական օգնության հետ, որը, Անկարայի կարծիքով, այդ երկրները ցուցաբերում են սիրիացի քրդերին:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը` հղում կատարելով թուրքական ԱԳՆ-ի ներկայացուցչին:
«ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի դեսպանները կանչվել են ԱԳՆ եւ զգուշացվել Քրդստանի դեմոկրատական միությանը ռազմական օգնություն ցուցաբերելու անթույլատրելիության վերաբերյալ», -ասել է գործակալության զրուցակիցը:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ԱՄՆ-ին նախազգուշացրել էր սիրիացի քրդերին զենքի մատակարարումներից ձեռնպաը մնալու վերաբերյալ, որոնք, նրա կարծիքով, կապված են Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ: