Հռոմի պապը հավատացյալներից ներողություն Է խնդրել Վատիկանի սկանդալների համար
International newsՀռոմի Ֆրանցիսկոս պապը հավատացյալներից ներողություն Է խնդրել այն սկանդալների համար, որոնք վերջին ժամանակներս ցնցել են Վատիկանը, տեղեկացնում Է Արմենպրեսը:
«Ես կցանկանայի հանուն Եկեղեցու ձեզանից ներողություն խնդրել այն սկանդալների համար, որոնք վերջին ժամանակներս տեղի են ունեցել ինչպես Հռոմում, այնպես Էլ Վատիկանում»,-ասել Է քահանայապետը Սբ. Պետրոսի հրապարակում համընդհանուր աուդիենցիայի սկսվելուց առաջ: Հռոմի պապի այս խոսքերը հրապարակում հավաքվածները դիմավորել են ծափողջույններով:
Ֆրանցիսկոսը չի ճշտել, թե հատկապես որ սկանդալների մասին Է ինքը խոսում, բայց նշել Է, որ Հիսուսը «իրատես» Էր եւ ուսուցանում Էր, որ սկանդալներն անխուսափելի են, բայց «վայ այն մարդուն, ում պատճառով դրանք տեղի են ունենում», հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: