Yerevan, 29.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Քարոզչական պատերազմն ավելի թեժ է, քան ռազմական գործողությունները

International news

Սիրիայում ռուսական ռազմական օդուժը դեռ շարունակում է մնալ Սիրիայի տարածքում՝ օգնության ձեռք մեկնելով Բաշար ալ-Ասադին: Սիրիայում ծավալվող գործողությունների վերաբերյալ միջազգային մամուլը տրամադրում է խիստ իրարամերժ տեղեկություններ, թե իրականում ինչ է տեղի ունենում Սիրիայում, որ հատվածներում է օդային հարվածներ հասցնում ռուսական օդուժը եւ ինչ հակահարվածների է արժանանում, Orer.am-ը զրույցի ժամանակ ճշտեց արաբագետ Արմեն Պետրոսյանից:

«Ռազմադաշտում իրավիճակը Սիրիայում բավական թեժ է, դա պայմանավորված է Ռուսաստանի օդատիեզերական ուժեր ակտիվ ներգրավվածությամբ եւ նրանց՝ սիրիական բանակային ստորաբաժանումների հետ համագործակցությամբ: Պայքար է գնում, ինչպես «Իսլամական պետության», այնպես էլ սիրիական ընդդիմադիր հակակառավարական ուժերի դեմ: Ռուսաստանի ներգրավվածության հիմնական պատճառներից մեկը Ասադի վարչական դիրքերի ամրապնդումն էր, քանի որ վերջին մի քանի ամիսների ընթացքում կառավարական ուժերը զգալիորեն զիջել էին իրենց դիրքերը եւ այս միտումն ակնհայտորեն կար բոլոր ուղություններով: Պետք է նկատել, որ Ասադի նահանջի աշխարհագրական արեալը մի քանի ամիսների ընթացքում բավականաչափ սեղմվել էր: Որպեսզի ամրապնդի իր դաշնակցի դիրքերը, Ռուսաստանը գնաց այդ գործողություններին՝ ռազմական օդուժ մտցրեց Սիրիա: Նրանք այժմ գործում են արեւմուտքում, հյուսիսում եւ կենտրոնում, իսկ ավելի հարավային շրջաններում սիրիական բանակային ստարաբաժանումները Իրանի հովանավորյալ ուժերի օգնությամբ դեռեւս կարողանում են պահել իրենց դիրքերը»,- նշեց Ա. Պետրոսյանը՝ պարզաբանելով, թե ինչու ռուսական օդուժի համար առաջնային թիրախներից մեկը հանդիսացավ Լաթաքիան: «Քանի որ ռուսական օդուժի միավորները տեղակայված են Լաթակիայի Խմեիմիմ ռազմական օդանավակայանում, ռուսները փորձում են ստիպել հակակառավարական ուժերին, որ նրանք նահանջեն, քանի որ փորձ է կատարվել հարվածել ռուսական օդանավակայանին: Նրանք ցանկացել են հարվածել թռիչքուղուն, որից ռուսական ռազմական ինքնաթիռները թռիչքներ են կատարում, հենց դա է պատճառը, որ առաջին հակահարվածը հասվեց տվյալ կետին»,- ասաց նա: Անդրադառնալով նաեւ ռուսական օդուժի՝ ծայրահեղական իսլամիստների կողմից ստացված հակահարվածներին, արաբագետը հայտնեց, որ որեւէ հստակ տեղեկատվություն տալ այժմ դժվար է, քանի որ տեղեկատվական դաշտում եւս թեժ «պատերազմ» է: «13 օրվա ընթացքում, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ նրա աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային հակառակորդների կողմից, մասնավորապես Արեւմուտքի՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, Թուրքիայի, ռուսական գործողություններից դժգոհ նաեւ Պարսից ծոցի որոշ արաբական պետությունների կողմից ընթանում է լուրջ քարոզչական պատերազմ: Այսինքն, եթե Ռուսաստանը գրեթե ամեն օր հաշվետվություն է ներկայացնում կատարած թռիչքների եւ խոցած թիրախների մասին, ռուսական լրատվամիջոցները տեսանյութեր են տրամադրում, մի խոսքով, ամեն կերպ փորձում են արդարացնել եւ գովաբանել Ռուսաստանի գործողությունները, ապա հակառակ ճամբարի քարոզչամեքենան էլ այլ ուղղությամբ է գործում՝ ներկայացնելով այլ բնույթի տեղեկություն: Դրանք մասնավորապես հետեւյալ ենթատեքստով են՝ ռուսական ավիահարվածները չեն հասցվում թիրախներին, եւ, որ բացի «Իսլամական պետության դիրքերից», նրանք հատկապես հարվածում են սիրիական չափավոր ընդդիմության դիրքերին, սակայն դա ասվում է այն դեպքում, երբ չափավոր ընդդիմություն այժմ ընդհանրապես գոյություն չունի: Այս լուրերին զուգահեռ, տեղեկություններ են տարածվում, որ թուրքական օդուժը խոցել է ռուսական ինքնաթիռ, որը կրկին փորձել է հատել սիրիա-թուրքական սահմանը: Ի տարբերություն Սիրիայում տիրող ռազմական գործողությունների՝ քարոզչական դաշտում ամեն ինչ ավելի թեժ է»,- ասաց ան:

Սոսե Չանդոյան

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote work