ԵՄ-ի ղեկավարները դեկտեմբերին կքննարկեն հակառուսական պատժամիջոցների ճակատագիրը
International newsԵվրամիության երկրների ղեկավարները Մինսկի համաձայնագրերի կատարման հետ կապակցված հակառուսական պատժամիջոցների ճակատագիրը կքննարկեն դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովում, որոշման նախագծի նախապատրաստման տեխնիկական աշխատանք առայժմ չի տարվում եւ Միությանն առընթեր ԵՄ-ի երկրների մշտական ներկայացուցիչների եւ ԵՄ-ի ԱԳ նախարարների խորհրդի մակարդակով կսկսվի հավանաբար նոյեմբերին:
Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Եվրամիության ղեկավարությանը մոտ կանգնած մի աղբյուր:
«Ես վստահ եմ, որ դեկտեմբերին դա կլինի օրակարգի կարեւոր հարցը, քանի որ մենք կմոտենանք պատժամիջոցների ժամկետի լրանալուն: Այժմ Մինսկի համաձայնագրի կատարումը հետաձգված Է, հարկ կլինի քննարկել՝ այդ կապակցությամբ երկարացնել արդյոք պատժամիջոցները: Այդ հարցի շուրջ բանավեճերը հավանաբար սուր կլինեն»,-ասել Է աղբյուրը:
Նրա խոսքով՝ որոշման նախագծի մշակման գործընթացը կսկսվի Միությանն առընթեր ԵՄ-ի երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեի եւ ԵՄ-ի պետությունների արտաքին գործերի նախարարների նիստերում: