Yerevan, 27.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Հենց միայն այդ պատճառով հարցազրույցներ հազվադեպ եմ տալիս». Միհրան Ծառուկյան

168.am-ը գրում է.

Երգիչ և դերասան Միհրան Ծառուկյանի հանդեպ հանրության ուշադրությունն ու «մտահոգությունն» այնքան մեծ է, որ վերջինիս՝ էկրաններին հայտնվելու առաջին իսկ օրերից, շարունակ «ամուսնացնում և բաժանում են»: Յուրաքանչյուր նոր զուգերգ կամ տեսահոլովակ իր հետ նոր «ամուսնություն» է բերում արտիստին: Թեպետ հարկ է նշել, որ Միհրանը հարցազրույցներ հազվադեպ է տալիս, սակայն 168.am–ի հետ զրույցի ընթացքում պարզվեց, որ նրա համար «նորանոր ամուսնությունների» մասին խոսակցությունները վաղուց արդեն սովորական երևույթ են դարձել: Իր մասին ի հայտ եկած սուտ հարցազրույցների կամ նյութերի մասին նա շատ անգամ տեղյակ էլ չէ:

«Իմ մասին գրված նյութերը մեծամասամբ առանց իմ մասնակցության են կազմվում: Անհասկանալի աղբյուրներից վերցնում և նյութ են դարձնում»,– նշում է Միհրանը:

Mihran carukyan (9)

– Հետաքրքիր է՝ Դուք հաճա՞խ եք հարցազրույցներ տալիս: Ձեր մասին շարունակ խոսում են, գրում: Սակայն այդ խոսակցությունները կարծես, թե «սկզբնաղբյուրից» չեն:

– Ճիշտ եք նկատել՝ անձամբ ես հարցազրույցներ հաճախ չեմ տալիս: Շատ քիչ են իմ իրական հարցազրույցները:

– Հիշո՞ւմ եք Ձեր առաջին հարցազրույցը: Ի՞նչ էիք զգում, երբ գտակցում էիք, որ հազարավոր մարդիկ, որոնց Դուք չեք ճանաչում, հանկարծ սկսել են հետաքրքրվել Ձեր անձով:

– Սկզբնական շրջանում բնական է, որ ոչ ոք, կոպիտ ասած, «քո հետևից» չի ընկնում: Դեռևս չկա որևէ իրադարձություն կամ թեմա, որպեսզի ընկնեն սկսնակ արտիստի հետևից: Հարցերն էլ բացարձակ սուր չեն լինում՝ զուտ ստեղծագործական կյանքին վերաբերող: Տարիներ առաջ այս ամենի մեջ դեռ նոր էի: Չէի կարող մարդկանց և իրադարձություններին տալ այն գնահատականները, ինչ որ այսօր եմ տալիս:

Mihran carukyan (2)

– Ձեզ դո՞ւր էր գալիս այն միտքը, որ Դուք հետաքրքրում եք մարդկանց:

– Բնականաբար՝ այո: Եթե դու մի բան ես անում, և դա հաջողվում է այնքան, որ մարդիկ սկսում են հետաքրքրվել քեզանով, ուրեմն՝ ճիշտ ուղու վրա ես: Հիանալի է, երբ քո արած գործը դուր է գալիս մարդկանց: Աննորմալ կլիներ, եթե դա ինձ դուր չգար: Եթե աշխատում ես հանրության համար, ուրեմն պիտի այնպես անես, որ դա դուր գա ոչ միայն քեզ, այլև հանրությանը:

– Տեսակով փա՞կ, թե՞ բաց մարդ եք:

– Կասեի՝ փակ:

– Փակ լինելով հանդերձ՝ դժվար չէ՞ լինել հանրային մարդ: Հակասական չէ՞ արդյոք՝ լինել փակ մարդ և ձգտել լինել հանրության ուշադրության կենտրոնում:

– Ինչ խոսք՝ կա դժվարություն: Բայց տարիների ընթացքում այս ամենի մեջ լինելով՝ մի տեսակ իմունիտետ եմ ձեռք բերել: Միգուցե հենց այդ պատճառով հարցազրույցներ հազվադեպ եմ տալիս:

Mihran carukyan (1)

– Իսկ ինչպե՞ս եք «պայքարում» սուտ լուրերի կամ զրպարտող գրառումների դեմ:

– Իմունիտետս ինձ օգնում է: Փորձում եմ այդ ամենին պատասխան չտալ, որ ավելի շատ չտարածվի: Եթե պատասխանեմ, ապա դրան հաջորդելու են նորանոր մեկնաբանություններ: Դրանով միայն օգուտ կտամ սուտ լուրերի տարածմանը:

– Եթե անգամ չհետևեք այդ գրառումներին, միևնույն է՝ լուրերը հաստատ հասնում են Ձեզ:

– Սուտ կլինի, եթե ասեմ, որ բացարձակ ոչ մի մեկնաբանության չեմ հետևում: Բայց նաև այնպես չէ, որ ամբողջ օրը հիվանդագին սպասում եմ նորանոր քոմենթների: Հետևում եմ այն ամենին, ինչ կապված է իմ անձի հետ:

– Փաստորեն, միայն անտեսելո՞վ եք պատասխանում այդօրինակ նեգատիվին: Պայքարի այլ տարբերակներ չկա՞ն:

– Ես չեմ, Դո՛ւք եք, ի՞նչ անեմ, ասե՛ք: Իհարկե, լինում են դեպքեր, երբ չափն անցնում են, և ստիպված ինչ-որ քայլերի եմ դիմում՝ համապատասխան ձևով պատասխանում տվյալ մարդկանց: Բայց նման երևույթները տարվա մեջ մեկ կամ երկու անգամ են լինում:

Mihran carukyan (4)

– Կարո՞ղ եք հիշել նման մի դեպք:

– Անգամ եթե հիշեմ, ներեցեք, բայց չեմ ասի:

– Միհրան, առաջին հետաքրքրությունը Ձեր անձի հանդեպ՝ Ձեր՝ Ծառուկյան, ազգանունն առաջացրեց: Պատմե՛ք մի փոքր՝ ովքե՞ր են Ձեր ծնողները:

– Մայրս մասնագիտությամբ երաժիշտ է: Հայրս՝ երաժշտությունը սիրող բիզնեսմեն: Հայտնի Ծառուկյան գործարարի հետ ոչ մի բարեկամական կապ չունենք: Ուղղակի նույն ազգանունն ենք կրում:

– Հանգիստ, հավասարակշռված մարդու տպավորություն եք թողնում: Դա միայն տպավորությո՞ւն է, թե՞ իրապես այդպիսին եք:

– Ընդհանուր առմամբ էությամբ հանգիստ մարդ եմ, բայց ինձ շատ արագ կարող է հունից հանել սուտը: Տանել չեմ կարող ստախոսներին:

Mihran carukyan (7)

– «Հեռո՛ւ մնա մարմանդ գետից» արտահայտությունը Ձեզ վերաբերո՞ւմ է:

– Չեմ կարող ասել: Ես այնպիսին եմ, ինչպիսին՝ կամ: Ոչ մի ավելորդ դերասանություն չեմ անում մարդկանց հետ շփվելիս:

– Ինչպիսի՞ն է Ձեր կյանքի ռիթմը:

– Իրականում շատ անսովոր չէ իմ կյանքի ռիթմը: Առավոտից նկարահանման եմ՝ մինչև ուշ երեկո, այնուհետև ձայնագրման ստուդիա ենք գնում, շատ անգամ համերգների պատճառովբացակայում եմ քաղաքից: Բայց դա իմ ընտրությունն է: Իմ կյանքի ռիթմն ինձ դուր է գալիս:

– Այն Ձեզ թույլ կտա՞ ունենալ անձնական կյանք, ընտանիք:

– Բնականաբար՝ այո: Ինձ թվում է՝ այդ ռիթմը նույնիսկ կօգնի: Ես արդեն զգում եմ դրա բացակայությունը, ես էլ եմ ուզում ունենալ իմ ընտանիքը: Վստահ եմ, որ կկարողանամ այնպես ապրել, որ կյանքիս ռիթմի պատճառով չտուժի ո՛չ ընտանիքս, ո՛չ կարիերաս: Արդեն 28 տարեկան եմ, և այնպես չէ, որ չեմ ամուսնանալու: Չարժե սպասել և, օրինակ, 39 տարեկանում ամուսնանալ:

Mihran carukyan (5)

– Ի դեպ, վերջերս Ձեզ ում հետ ասես՝ չամուսնացրեցին:

– Այո, դա պարբերաբար կրկնվող երևույթ է դարձել: Չեմ կարող հաշվել, թե քանի անգամ է հանրությունն ինձ ամուսնացրել: Ես միշտ ասել եմ, որ երբ գա ժամանակը, ես կհայտնեմ իմ ամուսնության մասին՝ անձամբ: Ես այդ մասին կխոսեմ, կբարձրաձայնեմ: Իմաստ չեմ տեսնում թաքցնելու մեջ:

– Դերասանուհի Արփինե Գաբրիելյանի և Ձեր «սիրավեպի» մասին լուրերն ինչո՞ւ այդքան լայն տարածում գտան: Ըստ Ձեզ՝ ինչի՞ց առաջացան խոսակցությունները:

– Մենք ի սկզբանե գիտեինք, որ այդպես էլ լինելու է, քանի որ տեսահոլովակ էինք նկարահանում:

Mihran carukyan (3)

– Այսինքն՝ Ձեզ պե՞տք էին այդ խոսակցությունները:

– Ո՛չ իհարկե: Պարզապես մենք արդեն կռահում էինք, որ այդ խոսակցությունները լինելու են: Եվ, եթե նկատել եք, մենք այդ խոսակցություններին պատասխան չենք տվել:

– Ինչպե՞ս տեղի ունեցավ անցումը՝ սերիալի ողբերգական հերոսից՝ դեպի կատակերգական դերակատարման: Հոգնե՞լ էիք սերիալային կերպարից, թե՞ պարզապես «թարմություն» էր պետք:

– Իմ մասնակցությունը «Ֆուլ Հաուսում» շատ պատահական ստացվեց: Հումորային ժանրն ինձ համար խորթ էր: Վախենալով, բայց ֆիլմի ստեղծագործական թիմի տղաներին հավատալով՝ համաձայնեցի և մասնակցեցի:

Mihran carukyan (6)

– Ի՞նչ պայմանների առկայության դեպքում եք համաձայնում մասնակցել կորպորատիվ միջոցառումներին:

– Ոչ մի առանձնահատուկ պայմաններ չեմ դնում մարդկանց առջև՝ կորպորատիվներին երգելու դիմաց: Ինձ համար կարևոր է վայրը, միջոցառման տեսակը և, բնականաբար, ֆինանսական կողմը:

– Կա արդյո՞ք գնային սանդղակ, որից ցածր չեք համաձայնում երգել:

– Բնականաբար՝ կա: Սակայն դա բարձրաձայնելու թեմա չէ:

– Երբ կորպորատիվ երեկոներին Դուք երգում եք, իսկ այդ ընթացքում սրահում հավաքված մարդիկ ծամում են, զրուցում, դա Ձեզ չի՞ վիրավորում:

Mihran 1

– Պետք չէ ընդունել դա՝ որպես արհամարհանք: Բնական է, որ կորպորատիվի կամ այլ խնջույքի ժամանակ մարդիկ ուտում են: Ուղղակի անհնար է ասել. «Ժողովուրդ, մի հատ հացը դրե՛ք մի կողմ, ես հիմա երգելու եմ»: Երբ համաձայնում ես երգելու խնջույքներին, գիտես, թե ուր ես գնում: Շատ ավելի կարևոր է այն փաստը, որ տվյալ միջոցառման կազմակերպիչները ցանկություն են հայտնել, որ հենց դու լինես իրենց հյուրը, իրենց ուրախության, կյանքի կարևոր իրադարձության մասնակիցը՝ երգիչը: Բացի այդ, համաշխարհային շոու-բիզնեսի մեջ վաղուց ընդունված երևույթ է կորպորատիվներին մասնակցելը:

Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead