Ռուսաստանը «լուրջ մարտահրավեր» է ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների համար. Պենտագոնի ղեկավար
International newsԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը Ռուսաստանը «լուրջ մարտահրավեր» է համարել ԱՄՆ-ի ու Եվրոպայում նրա դաշնակիցների համար: Հոկտեմբերի 14-ին, Վաշինգտոնում ելույթ ունենալով զինվորական խորհրդաժողովում, նա կարծիք է հայտնել, որ «Ռուսաստանը քաղաքական, տնտեսական ու ռազմական միջոցներով խախտում է հարեւան երկրների ին քնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»:
Ըստ նրա՝ Մոսկվան Ղրիմում եւ Ուկրաինայում իր գործողություններով «քամահրում է միջազգային իրավական նորմերը եւ ապակայունացնում Եվրոպայի անվտանգության համակարգը»:
Դրան ի պատասխան, Քարթերի խոսքով, ԱՄՆ-ը ու ՆԱՏՕ-ի գծով նրա դաշնակիցները մշակել են «ուժեղ եւ հավասարակշռված ռազմավարական մոտեցում», որը վերջերս քննարկվել է Եվրոպա իր հերթական ուղեւորության ընթացքում:
«Մենք կանենք անհրաժեշտ բոլոր քայլերը, որպեսզի զսպենք Ռուսաստանի թշնամական ու ապակայունացնող ազդեցությունը»,- ասել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը: «Ռազմավարական առումով սա նոր իրականություն է մեզ համար եւ, դատելով ըստ ամենայնի, այն կպահպանվի»,- հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: