Սիրիական ուժերը լայնածավալ ռազմական գործողություններ են սկսել Հոմսում
International newsՍիրիական բանակը և ազգային պաշտպանական ջոկատները լայնածավալ ռազմական գործողություններ են սկսել Հոմսում: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Սիրիայի զինված ուժերի ղեկավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ կառավարական ուժերը հարձակումներ են իրականացրել Հոմսի հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջաններում, որոնց արդյունքում ալ Խալիդիա և Դար ալ Քաբիր բնակելի շրջաններն ազատագրվել են: Վերոնշյալ շրջաններում գործում են «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման մեծ թվով ահաբեկիչներ: Տեղեկություններ կան, որ «Ջաբհա ան Նուսրա»-ի 50-ից ավելի ահաբեկիչներ են սպանվել:
«Ալ Մայադին» գործակալության տեղեկացմամբ, Թեյր Մաալա բնակավայրում ավելի քան 20 ահաբեկիչ են ոչնչացվել: Հարձակումների են ենթարկվում նաև ալ Հաջար և ալ Ղանտու և Քեյսին շրջանները:
Սիրիական ՍԱՆԱ գործակալության փոխանցմամբ, «Ջաբհա ան Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունը հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան խաղաղ բնակիչների սպանություններ է իրականացրել Հոմսի հյուսիսում գտնվող Թիրմաալա հրապարակում` նպատակ ունենալով սիրիական բանակին և ռուսական օդուժին մեղադրել բնակիչների դեմ հարձակումներ իրականացնելու մեջ:
Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ, Սիրիայի åաշտպանության նախարարությունը հաստատել է, որ սիրիական բանակը և ռուսական օդուժը հարձակումներ չեն իրականացրել այդ շջանում: Կատարվածի պատասխանատվությունը կրում են «Ջաբհա ան-Նուսրա» խմբավորումը և նրա դաշնակից ահաբեկիչները: