ՄԻԵԴ-ը Ադրբեջանին պարտավորեցրել է 18 հազար եվրո փոխհատուցել իրավունքները խախտված քաղաքացուն
International newsՄարդու իրավունքների եվրոպական դատարանը հոկտեմբերի 15-ին Ադրբեջանից բողոքներով երկու վճիռ է կայացրել:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, փաստաբան Ասաբալի Մուստաֆաեւը «Թուրան»-ին հայտնել է, որ առաջին որոշումը վերաբերում է ունեցվածքի իրավունքների խախտմանը: Երկրորդ որոշումը Բաքվում չարտոնված հանրահավաքին մասնակցելու համար քաղաքացի Կավկազ Մամեդովին 5 օրով ձերբակալելու մասին է:
ՄԻԵԴ որոշման համաձայն` Մամեդովի գործում խախտվել են Եվրոպական կոնվենցիայի ազատության իրավունքի, արդարացի հետաքննության, փաստաբանով ապահովելու եւ հավաքների ազատության հոդվածները:
Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են Մամեդովին 18050 եվրո փոխհատուցում վճարել, ասել է փաստաբանը:
Ադրբեջանից Եվրոդատարանում հարյուրավոր բողոքներ կան: Բողոքների բացարձակ մեծամասնությունը քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների խախտման փաստեր են, եւ այդ գործերի բացարձակ մեծամասնությունն իշխանությունները տանուլ են տալիս արդեն շատ տարիներ: