Փախստականների համար Նիդեռլանդների ծախսերն այս տարի կկազմեն 1 մլրդ եվրո
International newsԱյս տարի ապաստան հայցողների ընդունման համար Նիդեռլանդների կառավարության ընդհանուր ծախսերը կկազմեն շուրջ 1 մլրդ եվրո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտարարել Է երկրի ֆինանսների նախարար Երուն Դեյսելբլումը:
«Մենք առայժմ վերահաշվարկ չենք կատարել, սակայն արդեն այժմ միանգամայն հասկանալի Է, որ մոտենում ենք 1 միլիարդին,-ասել Է նա BNR ռադիոյին տված հարցազրույցում:-Դա իրականությունն Է, որից չենք խուսափի»:
Ավելի վաղ Նիդեռլանդների անվտանգության եւ արդարադատության նախարարության պետքարտուղար Կլաս Դեյքհոֆը հայտնել Է, որ երկիրն այս տարի կընդունի 50-60 հազար ապաստան հայցողների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: