Շոտլանդիան պետք Է անկախանա. առաջին նախարար
International newsՇոտլանդիան պետք Է դառնա անկախ երկիր, եթե Լոնդոնի պահպանողականների կառավարությունը շարունակի անտեսել խիստ խնայողության միջոցների կիրառման վերաբերյալ Էդինբուրգի կարծիքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հոկտեմբերի 15-ին Շոտլանդիայի ազգային կուսակցության (ՇԱԿ) ամենամյա համագումարի բացմանը հայտարարել Է երկրի առաջին նախարաÖ € եւ ՇԱԿ-ի առաջնորդ Նիկոլա Ստերջենը:
«Ես բացարձակապես վստահ եմ, որ Շոտլանդիան պետք Է անկախ երկիր դառնա»,-ասել Է նա դահլիճի բուռն ծափահարությունների ներքո:
«Ես, իհարկե, հարգում եմ այն որոշումը, որը մեր երկիրն ընդունել Է անցյալ տարի: Վերջին տարիների ընթացքում պահպանողականների կառավարությունն ուժեղացրել Է խիստ խնայողության միջոցների կիրառումը: Այդ կապակցությամբ, կարծում եմ, որ ժողովրդի կողմից կաճի աջակցությունը երկրի անկախացմանը»,-ընդգծել Է Ստերջենը:
ՇԱԿ-ի առաջնորդը նաեւ հանդես Է եկել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի հնարավոր դուրս գալու դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: