Ինֆանտինոն հերքել է Վիլյարի` ՈՒԵՖԱ-ի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու մասին լուրերը
SportՏեղեկատվությունը, թե Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անխել Մարիա Վիլյարը կկատարի ՈՒԵՖԱ-ւի նախագահ Միշել Պլատինիի պարտականությունները և գործառույթները, ով ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեի որոշմամբ 90 օրով զրկվել է ֆուտբոլի հետ կապված որևէ գործունեությունից, իրականությանը չի համապատասխանում: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջաննի Ինֆանտինոն` այսօր տեղի ունեցած կազմակերպ ության արտակարգ նիստից հետո: «Վիլյարը եղել է նիստի նախագահողը: Բայց նա չի հանդիսանում ՈՒԵՖԱ-ի նախագահի պարտականությունների կատարողը»,- ասել է Ինֆանիտինոն:
Ավելի վաղ իսպանական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ ՈՒԵՖԱ-ի առաջին փոխնախագահ Վիլյարն այսօր նշանակվել է կազմակերպության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար: ՈՒԵՖԱ-ի արտակարգ նիստի անցկացումը կապված էր կազմակերպության նախագահ Պլատինիի, ՖԻՖԱ-ի նախագահ Յուզեֆ Բլատերի, ինչպես նաև ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեի որակազրկման հետ, ովքեր 90 օրով զրկված են իրենց պաշտոններից և ֆուտբոլի հետ գործունեություն ծավալելու հնարավորությունից: