ՄԱԿ-ի ԱԽ-ն հանդիպում կանցկացնի Մերձավոր Արեւելքի իրադրության շուրջ
International newsՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հոկտեմբերի 16-ին հանդիպում կանցկացնի Մերձավոր Արեւելքի իրադրության շուրջ՝ կապված Պաղեստինի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների սրման հետ, տեղեկացնում է Արմենպրես-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի մամուլի ծառայությանը:
«Մերձավոր Արեւելքի իրադրության, ներառյալ Պաղեստինի հարցի շուրջ» Անվտանգության խորհրդի նիստը կկայանա Երեւանի ժամանակով ժամը 19:00-ին: Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել են Հորդանանի ներկայացուցչությունում, որն Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ է, հանդիպումն անցկացվում Ամմանի նախաձեռնությամբ:
Այս ամսվա սկզբից Իսրայելում եւ Պաղեստինում հակամարտության սրվելը յոթ իսրայելացու եւ երեսունից ավելի պաղեստինցիների ու իսրայելցի արաբների կյանք է խլել, որոնց կեսը գնդակահարվել է հրեական պետության քաղաքացիների վրա հարձակումներ կատարելիս: