ԵՄ-ն վերստին դատապարտեց ՌԴ-ի գործողությունները Սիրիայում
International newsԵվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարները վերստին դատապարտել են ՌԴ-ի գործողությունները Սիրիայում եւ բացառել երկրում խաղաղության ձեռքբերումը ներկայիս նախագահ Բաշար Ասադի պաշտոնավարման դեպքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Արմենպրես-ը, ասված է ԵՄ-ի գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ:
«Սիրիայում երկարաժամկետ խաղաղություն չի կարող լինել ներկայիս ղեկավարության պահպանվելու դեպքում եւ քանի դեռ պատասխան չեն ստացել սիրիական հասարակության բոլոր բաղադրիչների օրինական ձգտումները: Եվրախորհուրդն անհանգստություն է հայտնել սիրիական ընդդիմության եւ քաղաքացիական անձանց դեմ ռուսական հարձակումների եւ հետագա ռազմական էսկալացիայի սպառնալիքի կապակցությամբ»,- նշվում է հայտարարության մեջ:
Փաստաթղթում ընդգծվում է, որ ԵՄ-ն, ՄԱԿ-ի եւ տարածաշրջանի երկրների հետ սերտ համագործակցությամբ, լիովին ներգրավված է հակամարտության քաղաքական լուծման որոնումներում, ինչպես նաեւ կոչ է անում բոլոր կողմերին՝ միասին աշխատել այդ նպատակին հասնելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: