Առանց Ռուսաստանի հետ երկխոսության, Սիրիայում խաղաղությունն անհնարին Է. Շտայնմայեր
International newsԱռանց Ռուսաստանի հետ երկխոսության, Սիրիայում խաղաղությունն անհնարին Է, սակայն Մոսկվայի ներկայիս գործողությունները հաջողություն չեն բերի երկարաժամկետ հեռանկարում: Ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, այս կարծիքը ԳՖՀ-ի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հոկտեմբերի 16-ին հայտնել Է գերմանական Bild թերթում հրապարակված հարցազրույցում:
«Սիրիայում Ռուսաստանի միջամտությունը բարդացրել Է իրադրությունը: Սակայն դա չի փոխում այն տեսակետը, որ առանց Ռուսաստանի լուծում չի կարող լինել»,-ասել Է նա: «Մենք պետք Է այսուհետեւ Էլ խոսենք Մոսկվայի հետ, հակառակ դեպքում ես խաղաղության հասնելու շանսեր չեմ տեսնում»,-նշել Է գերմանական դիվանագիտության ղեկավարը:
«Մենք պարզամիտներ չենք: Ռուսաստանը սեփական շահերն Է հետապնդում: Ինչեւիցե, չեմ կարծում, որ Մոսկվայի նման քաղաքականությունը երկարաժամկետ հեռանկարում կարող Է հաջողություն ունենալ»,-հավելել Է նա՝ պատասխանելով Սիրիայում ՌԴ-ի գործողությունների վերաբերյալ տրված հարցին»,-հաղորդել Է ՏԱՍՍ-ը: