Բայդենը դեռ դիտարկում Է ԱՄՆ-ի նախագահ պաշտոնի համար պայքարին մասնակցելու հնարավորությունը. CNN
International newsԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը դեռեւս դիտարկում Է 2016 թվականի ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից երկրի նախագահ պաշտոնի թեկնածու առաջադրվելու համար պայքարին մասնակցելու հնարավորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, հաղորդել Է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Դեմոկրատական կուսակցության երեք բարձրաստիճան ներկայացուցիչների:
Բայդենն ինքը, ինչպես նշվել Է ռեպորտաժում, «պատասխան չի տվել իր պլանների վերաբերյալ լրագրողներին հարցերին»:
«Մինչդեռ լրանում Է այն ժամանակը, որը մնացել Է Բայդենին որոշում ընդունելու համար,-նշել Է հեռուստաընկերությունը:-
Այժմ Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու առաջադրվելու համար պայքարին մասնակցում են ԱՄՆ-ի նախկին «առաջին տիկին» եւ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը, Մերիլենդի նահանգի նախկին նահանգապետ Մարտին Օ՛ Մելլին, նախկին սենատորներ Ջիմ Ուեբը՝ Վիրջինիայից եւ Լինքոլն Չեֆին՝ Ռոդ-Այլենդից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: