Yerevan, 19.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


2015-ի արդյունքներով գյուղատնտեսությունն աճի ամենաբարձր տեմպերն է գրանցել ՀՀ տնտեսության մեջ. ՀՀ վարչապետ

Economics

Գյուղատնտեսությունը 2015 թ. առաջին ութ ամսվա արդյունքներով ՀՀ տնտեսության մեջ արձանագրել է աճի ամենաբարձր տեմպերը: Այս մասին ՀՀ Գյուղատնտեսության աշխատողի օրվան ընդառաջ նշել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել «ԱրմՊրոդԷքսպո» ցուցահանդեսի և «Հայագրոֆորում» համաժողովի բացմանը:

 Վարչապետը շրջել է Հայաստանի և Արցախի ագրոպարենային ոլորտը ներկայացնող ցուցահանդեսի տաղավարներով, զրուցել մասնակցող ընկերությունների ներկայացուցիչների հետ, ծանոթացել նրանց արտադրատեսականուն, գործունեությանը, առկա խնդիրներին, ընթացիկ և հեռանկարային ծրագրերին: Ցուցահանդեսային համալիրի բակում բացօթյա առանձին տաղավարներով «ԱրմՊրոդԷքսպո» ցուցահանդեսին մասնակցել են նաև հանրապետության բոլոր մարզերը՝ իրենց բերք ու բարիքով: «ԱրմՊրոդԷքսպո» ցուցահանդեսի տաղավարներում շրջայցից հետո Հովիկ Աբրահամյանը մասնակցել է «Հայ ագրոֆորում» համաժողովի բացմանը:

Ողջունելով և շնորհավորելով համաժողովի մասնակիցներին Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ՝ վարչապետը նշել է. «Խորհրդանշական է, որ այս տարի համաժողովի անցկացման օրը համընկել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հիմնադրման օրվա հետ: Այս առիթով ցանկանում եմ սրտանց շնորհավորել կազմակերպությանը՝ հիմնադրման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ: Մենք մեծապես գնահատում ենք Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացման գործում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներդրած ավանդը, ինչի համար հայտնում եմ իմ երախտա գիտությունը: Մենք մեծապես կարևորում ենք գյուղատնտեսության դերը մեր երկրի տնտեսության կենսագործունեության, գյուղական համայնքների պահպանման և զարգացման, աղքատության հաղթահարման և որ ամենակարևորն է` երկրի պարենային անվտանգության ապահովման գործում»:

Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ Հայաստանի անկախության տարիների առաջին քայլերից էր հողի պետական մենաշնորհից հրաժարվելու գործընթացը, որի շրջանակում օրենսդրորեն ընդունվեց հողի սեփականության և տնտեսվարման բազմաձևության հիմնարար սկզբունքը, իրականացվեց հողի մասնավորեցում։ Վերջինս էլ իր հետ բերեց բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումը ջանք և ժամանակ էր պահանջում: Կառավարության ղեկավարը նշել է, որ այսօր գյուղատնտեսության համախառն արտադրանքի ավելի քան 97 տոկոսն ապահովվում են ընտանեկան գյուղացիական տնտեսությունները։

«2011 թ. ՀՀ Նախագահի կողմից գյուղատնտեսությունը հայտարարվեց գերակա ոլորտ, ինչն իր արտացոլումը գտավ նաև 2014 թ. ընդունված ՀՀ կառավարության ծրագրում, որում առաջադրվեցին գյուղատնտեսության ոլորտում պետական քաղաքականության իրականացման նոր մոտեցումներ և պահանջներ: Այսօր գյուղատնտեսությունը հանդիսանում է մեր հանրապետության տնտեսության առաջատար ճյուղերից մեկը: 2015 թ. առաջին ութ ամսվա արդյունքներով ՀՀ տնտեսության մեջ այն արձանագրել է աճի ամենաբարձր տեմպերը», - ընդգծել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ գյուղատնտեսությունում վերջին տարիներին գրանցված դրական տեղաշարժերի՝ հողային ռեսուրսների նպատակային օգտագործման, հացահատիկային տնտեսության ինքնաբավության մակարդակի, գյուղատնտեսությունում օգտագործվող ռեսուրսների և վարկերի մատչելիության բարձրացման արդյունքում ապահովված տնտեսական աճի հետ մեկտեղ ոլորտում առկա են նաև խնդիրներ, որոնց լուծումը պահանջում է պետական քաղաքականության նոր մոտեցումների կիրառում, օժանդակություն և ներդրումների ներգրավում: Վարչապետը տեղեկացրել է, որ երեկ ՀՀ կառավարությու նը 7 մլրդ ՀՀ դրամ է հատկացրել Կենտրոնական բանկին՝ գյուղատնտեսական վարկերը սուբսիդավորելու նպատակով: 14 տոկոսանոց վարկը հողօգտագործողներին է հասնելու 8 տոկոսով, 6 տոկոսը սուբսիդավորում է կառավարությունը:

«Ընթացիկ տարում հայ գյուղացու անխոնջ աշխատանքի, բարենպաստ բնակլիմայական պայմանների և պետական ծրագրերի իրականացման արդյունքում գրանցված գյուղատնտեսության համախառն արտադրանքի զգալի աճի պայմաններում իր յուրահատուկ դրսևորումն ունեցավ նաև գյուղատնտեսական մթերքների, մասնավորապես` խաղողի մթերման խնդիրը, որի լուծման նպատակով իրականացված նախապատրաստական աշխատանքների հետ մեկտեղ պահանջվեց պետություն-մասնավոր հատված համագործակցության նոր մոտեցումների կիրառում և ամենօրյա հետևողական աշխատանք: ՀՀ-ում արդեն հինգերորդ տարին է, ինչ հոկտեմբերի երրորդ կիրակին պետականորեն նշվում է որպես Գյուղատնտեսության աշխատողի օր: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել գյուղատնտեսության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին՝ մաղթելով քաջառողջություն և բարեկեցություն», - եզրափակել է կառավարության ղեկավարը: Գյուղատնտեսության բնագավառում ներդրած ավանդի և գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ Հովիկ Աբրահամյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել «Արարատի գինու գործարան» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արմեն Սարգսյանին, Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավար Ռուբեն Կարապետյանին, «Եվրոթերմ» ՓԲԸ հիմնադիր Էդիկ Ղազարյանին, ՀՀ վարչապետի շնորհակալագրով խրախուսել՝ Արարատի մարզի Դվին գյուղի ֆերմեր Գևորգ Նազարյանին, «Եղեգնաձորի պահածոների գործարան» ՍՊԸ տնօրեն Սարգիս Պողոսյանին, «Պրոգրես Ագրո» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Սամվել Կարապետյանին, Արմավիրի մարզի Լենուղի գյուղի ֆերմեր Սարգիս Հովսեփյանին և «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» մասնաճյուղի տնօրեն Աղվան Սահակյանին: Հոկտեմբերի 16-18-ն անցկացվող «ԱրմՊրոդԷքսպո» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 80 ընկերություն Հայաստանից և Արցախից:

Միջոցառումները կազմակերպվել են ՀՀ Գյուղատնտեսության աշխատողի օրվան ընդառաջ: 2011 թ. սկսած ՀՀ կառավարության որոշմամբ հոկտեմբերի երրորդ կիրակին Հայաստանում նշվում է որպես Գյուղատնտեսության աշխատողի օր:

Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card Issuance