Սիրիական ուժերը Հալեպի շրջանում մի քանի տարածքներ են ազատագրել
International newsՍիրիական բանակն ազգային պաշտպանական ջոկատների հետ համագործակցության արդյունքում հոկտեմբերի 16-ին ռազմական գործողություններ է սկսել Հալեպի վարչական շրջանի հարավային շրջաններում:
Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, սիրիական ուժերն առաջ են շարժվել մի քանի ուղղություններով և կարողացել են վերահսկողություն հաստատել Աբտին, Հիդադին ալ Ղարբիա, Քասարաթ գյուղաքաղաքների, ինչպես նաև Մդաջին շրջանի վրա:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ սիրիական բանակն ազատագրել է Նաամ, Թել Նաամ գյուղերը, որոնք գտնվում էին «Իսլամական պետության» ձեռքում: Ռազմական գործողությունների արդյունքում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել ու վիրավորվել:
Մյուս կողմից` սիրիական ռազմական օդանավերը մի քանի օդային հարվածներ են հասցրել Ջաբ ալ Սաֆա, Համիմա, Կասիր ալ Ուարդ, ան Նասիրիա և այլ գյուղերում տեղակայված ահաբեկչական դիրքերին:
Դամասկոսից 355 կմ հեռավորությամբ գտնվող Հալեպ քաղաքը 2012թ. օգոստոսից բաժանված է երկու մասի: Արևմտյան շրջանները գտնվում են սիրիական բանակի, իսկ արևելյանը` երկու տասնյակ զինված խմբավորումների վերահսկողության տակ:
Սիրիական բանակն ավելի քան չորս