Reuters-ը գրում է, որ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը ԱՄՆ-ը կիրականացնի ավիացիայի կիրառմամբ և ցամաքում գործընկերների ուժերի աջակցությամբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:Առաջիկայում կհրապարակվի խմբավորման դեմ ԱՄՆ պայքարի ռազմավարության ամբողջական տարբերակը, սակայն արդեն հիմա հայտնի են դրա առանցքային գծերը: Օբամայի խոսքով՝ ռազմական արշավը կտարբերվի իրաքյան և աֆղանական պատերազմներից և ավելի շատ կհիշեցնի ԱՄՆ-ի կողմից Եմենում և Սոմալիում անցկացված հակաահաբեկչական գործողությունը: