Նորվեգական կինոփառատոնը թուրքական ընկերությանը կասկածում է քաղաքական հիմքերով բոյկոտի մեջ
International newsՆորվեգական «Ֆիլմեր հարավից» կինոփառատոնի ղեկավար կազմը թուրքական հովանավոր ընկերությանը կասկածում է քաղաքական հիմքերով պայմանավորված բոյկոտի մեջ:
Ինչպես հաղորդում է NTB լրատվական գործակալությունը, կինոփառատոնի ղեկավարը հայտնում է, որ Թուրքիայի պետական սեփականությունը համարվող «Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը, երբ տեղեկացավ, որ «Ֆիլմեր հարավից» կինոփառատոնում կցուցադրի ֆիլմ Հայաստանից, հրաժարվեց հովանավորել այն:
«Այս տարվա փառատոնից առաջ մենք բանակցություններ էինք վարում «Թուրքական ավիաուղիների» հետ հովանավորության պայմանագրի շուրջ: Մենք եկել էինք համաձայնության, բայց ընկերությունը հանկարծակի ետ կանգնեց համաձայնությունից: Պայմանագրի տեքստի գրման և ստորագրման միջև ընկած ժամանակահատվածում նրանք տեսել էին փառատոնի ծրագիրը և հայտնաբերել, որ մենք ցուցադրելու ենք հայկական «Մեկ, երկու, երեք» ֆիլմը: Կարծում ենք` դա է պատճառը, որ նրանք ետ կանգնեցին», - ասում է փառատոնի տնօրեն Լասսե Սկագենը:
Այս օրերին ընթացող ամենամյա «Ֆիլմեր հարավից» փառատոնն Օսլոյի ամենամեծ կինոփառատոնն է, որը կազմակերպվում է 25-րդ անգամ: