Հունգարիան փակել է Սերբիայի ու Խորվաթիայի հետ սահմանը
International newsՀունգարիայի իշխանությունները հանել են Խորվաթիայի հետ սահմանն ազատ հատելու հնարավորությունը, որով վերջին շաբաթներին Մերձավոր արեւելքից Եվրամիություն միգրանտների ուժեղ ու անվերահսկելի հոսք էր կատարվում: Այս մասին հայտնում է Հունգարիայի կառավարության կայքը, փոխանցում է Lenta-ն:
Նույն միջոցառումն է ձեռնարկվել նաեւ սահմանի հունգարա-սերբական հատվածում:
Ընդ որում սահմանին ստեղծվել են երկու տարանցիկ գոտիներ, որտեղ կարող են գրանցվել նրանք, որոնք ուզում են Հունգարիա մտնել:
Պահպանվում է նաեւ սահմանի այդ հատվածներով՝ օրենքով նախատեսված ընդհանուր հիմունքներով երկիր մտնելու հնարավորությունը:
Եվրոպայում զարգանում է ճգնաժամ՝ կապված փախստականների անվերահսկելի հոսքի աճի հետ: Տարվա սկզբից մինչեւ հիմա ԵՄ սահմանը ավելի քան 500 հազար միգրանտ է հատել: ՄԱԿ-ը կանխատեսում է, որ առաջիկա երկու տարում գաղթականների թիվը կհասնի առնվազն 850 հազարի: