Թաեքվոնդոյի Եվրոպայի երիտասարդների առաջնությանը Հայաստանը կներկայանա 7 մարզիկով
SportԹաեքվոնդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը Հայաստանը կներկայացնեն 7 մարզիկ:
Հայաստանի ներկայացուցիչները կլինեն Նարեկ Հովհաննիսյանը (45 կգ), Հարություն Կարբուզյանը (48 կգ), Սուրեն Այդինյանը (51 կգ), Գարեգին Մախմուրյանը (55 կգ), Դավիթ Բաբախանյանը (59 կգ), Գագիկ Գեղամյանը (63 կգ) և Հարություն Հովհաննեսյանը (68 կգ):
Թաեքվոնդոյի Եվրոպայի երիտասարդների առաջնությունն այս տարի անցկացվում է Լատվիայի Դաուգավա քաղաքում: Այն կմեկնարկի հոկտեմբերի 20-ին և կեզրափակվի հոկտեմբերի 26-ին: