ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահը պահանջեց, որպեսզի այդ ասամբլեայի անդամ բոլոր երկրները միանան միջուկային փորձարկումներն արգելող պայմանագրին և աշխարհում լիովին դադարենեն նման փորձարկումները:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահ Ջոն Աշը չորեքշաբթի օրը այդ ասամբլեայի ոչ-պաշտոնական նիստում մի ուղերձով հանդես գալով ակնարկեց այն կետին, ոտ 1945 թվականից ի վեր աշխարհում ավելի քան 2000 միջուկային փորձարկումներ են կատարվել և ավելացրեց. «Նման փորձարկումները կրակի հետ խաղալու իմաստով են»:
«Մեր նպատակն է կերտել միջուկային զենքից զերծ մի աշխարհ և աշխարհի ղեկավարները հարգելով այդ իդեալը պիտի ջանք գործադրեն ցանկացած միջուկային փորձարկումը դադարեցնելու ուղղությամբ», -ասել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահը: