Հնդկաստանում խմբակային բռնաբարության են ենթարկվել 2 և 5 տարեկան երեխաներ
International newsThe Independent-ը ահազանգում է խմբակային բռնաբարության նոր դեպքի մասին Հնդկաստանում:
Այս անգամ մայրաքաղաք Դելիում խմբակային բռնաբարության զոհ են դարձել 2 և 5 տարեկան երեխաներ: Հարձակումները տեղի են ունեցել առանձին-առանձին նախօրեի գիշերը:
Հայտնի է, որ առաջին զոհը` 2 տարեկան աղջնակը, կորել է իրենց տան բակից, որտեղ խաղում էր, իսկ 3 ժամ հետո նրան գտել են զբոսայգում: Այս գործով մի քանի մարդ է ձերբակալվել:
Երկրորդ զոհի` 5-ամյա աղջնակի դեպքում, 2 մարդ է ձերբակալվել, որոնք նրա ընտանիքի ծանոթներից են:
Այս հարձակումները հասարակական վրդովմունքի նոր ալիք են բարձրացել Հնդկաստանում: