Դավիթ Յուրչենկոն ելույթ չի ունենալու Հայաստանի հավաքականում
Sporttert.am-ը գրում է.
«Ուֆայի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոն հայտնել է, որ ելույթ չի ունենալու Հայաստանի հավաքականին: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը հայկական արմատներ ունի, եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նրա հետ բանակցություններ էր վարում՝ ազգային ընտրանում կազմում ընդգրկելու համար:
«Այս պահին բանակցություններ չեն ընթանում, բայց ես կուզենայի ասել հետեւյալը. շատ շնորհակալ եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային հրավերի համար: Հայաստանի հավաքականում ինձ մտադիր էին վստահել առաջին համարի դերը, ինչը շատ հաճելի է: Շատ լավ եմ վերաբերվում այդ երկրին, ես հայկական արմատներ ունեմ, սակայն չեմ ցանկանում լինել օտար այստեղ՝ Ռուսաստանում, որտեղ սկսել եմ ֆուտբոլային կարիերաս, որտեղ եղել է իմ կայացումը որպես ֆուտբոլիստ: Ցանկանում եմ ապացուցել Ռուսաստանում, որ ես ընդունակ դարպասապահ եմ, որ ունեմ հավակնություններ եւ էմոցիաներ: Ցանկանում եմ հանդել գալ Ռուսաստանի հավաքականի կազմում»,- նշել է Յուրչենկոն Rusfootball.info.-ի հետ զրույցում:
Ֆուտբոլիստը վստահություն է հայտնել, որ ի վիճակի է տեղ նվաճել Ռուսաստանի հավաքականի կազմում: