Yerevan, 31.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Երկարատև դադարից հետո հավատացյալ գյումրեցիների առջև իր դռները բացեց Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին

Culture

tert.am-ը գրում է.

Գյումրիում հոկտեմբերի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի՝ օծվեց Գյումրու Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մկրտության ավազանն ու սուրբ սեղանը: Եկեղեցու վերաօծման կարգով երկարատև դադարից հետո, այն կրկին իր դռները բացեց, որպես հավատքի տուն: Մինչ այս, երեկոյան տեղի էր ունեցել Դռնբացեքի արարողություն, օծվել էին եկեղեցու սյուները:   Եկեղեցու վերաօծման առթիվ իր Հայրապետական օրհնությունն  ու բարեմաղթանք էր հղել Վեհափառ Հայրապետը:  Գյումրու Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերաբացման ուրախալի առիթով  հավատացյալ ժողովրդին ուղղված ուղերձը ընթերցեց Շիրակի թեմի առաջնորդը:


Գյումրու  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» կամ, ինչպես ժողովուրդն է կոչում՝ «Գեղցոնց ժամը» կառուցվել է 1812  թվականին թաղամասի  բնակիչների հանգանակություններով՝ եղբայր քահանաներ Տ. Պետրոսի և Տ. Ավագի կողմից: Եկեղեցին ունեցել է եռանավ« կենտրոնագմբեթ կառույց և փոքր զանգակատուն։ Եկեղեցու հարակից տարածքում գտնվող բնակչությունը զբաղվել է հողագործությամբ և անասնապահությամբ։ Դրա համար էլ ժողովուրդը եկեղեցին անվանել է Գեղցոնց ժամ։ Խորհրդային միության տարիներին եկեղեցու գմբեթը քանդել են և եկեղեցին վերածել են պահեստի։ 1926 թվականի երկրաշարժը տեսած եկեղեցին 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի պատճառով կրկին  խարխլվեց« բայց չփլվեց։ Թեև հետագա տարիներին իրականացված լրացուցիչ ամրությունների միջոցով փորձ էր արվել կանխել  եկեղեցու հետագա փլուզումը« դա այդպես էլ չի հաջողվում՝ 2003 թվականին եկեղեցին ինքնափլուզվեց։ Կանգուն էր մնացել միայն ժամերգության գավիթը:


Եկեղեցու վերականգնման աշխատանքները Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ մեկնարկել էին 2014 թվականին՝ ծնունդով գյումրեցի սոչիաբնակ բարերար Գագիկ Պետրոսյանի հանգանակությունների շնորհիվ: Ի դեպ, բարերարի պապը եղել է այս եկեղեցու վերջին քահանան: Հենց պապերից եկած՝ հավատքի տաճարի  կարևորության  խորհուրդն է, որ Գագիկ Պետրոսյանին մղել է եկեղեցին վերականգնելու քայլին:


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակով՝ բարձ գնահատելով եկեղեցաշինության գործում ունեցած ավանդը, եկեղեցու բարերար Գագիկ Պետրոսյանը պարգևատրվեց «Սբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանով:


«Լինելով քահանայական տոհմի ժառանգ, դուք որդիական անեղծ սիրով հանձն առաք հովանավորելու Գյումրիի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերակառուցման, տարածքի բարեզարդման աշխատանքները՝ նոր լուսավոր էջ հավելելով Շիրակի թեմի պատմության մեջ: Մենք փառք ենք մատուցում առ Աստված, որ խորհրդային տարիներին փակված և երկրաշարժից խոնարհված հնամենի ուխտավայր եկեղեցին վերստին իր դռներն է բացում հավատացյալ ժողովրդի առջև: Բարձր գնահատելով Ձեր բարի վաստակը և սիրով ընդառաջ գնալով Շիրակի թեմի առաջնորդի խնդրանքին՝ Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերաօծման առիթով, Հայրապետական այս կոնդակով, շնորհում ենք Ձեզ Առաքելական մեր սուրբ եկեղեցու «Սբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանը: Թող այս պարգևը Ձեզ համար դառնա խանդավառության նոր ալիք, որպեսզի դուք շարունակեք օրհնյալի Ձեր նվիրումով ու հավատարմությամբ ծառայությունն ի բարօրություն մեր ժողովրդի ու Առաքելական մեր սուրբ եկեղեցու»,-նշված  էր Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակում:


Սրբատառ կոնդակն ու շքնաշանը բարերարին հանձնելով՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոսը ևս շնորհակալություն հայտնեց բարերարին՝ եկեղեցակառույց այս մեծ գործի համար՝ ցանկություն հայտնելով, որ այսպիսի նվիրյալ հայորդիների թիվը մեծանա` հուսալով, որ շատերը կհետևեն այս օրինակին ու կշարունակեն դարերից եկած եկեղեցիների վերականգնման սուրբ ձեռնարկը:
 

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025