Եգիպտոսում 3 տարվա ընթացքում առաջին անգամ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում
International newsnews.am-ը գրում է.
Եգիպտոսում անցկացվում է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի քվեարկությունը, որոնց սպասում էին ավելի քան 3 տարի:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, քվեարկությունն անցկացվում է երկրի նահանգներում, այդ թվում՝ այնպիսի խոշոր շրջաններում, ինչպիսիք են Գիզան, Ալեքսանդրիան, Կարմիր ծովը: Իսկ Կահիրեում կքվեարկեն արդեն երկրորդ փուլում, նոյեմբերի 22-23-ին:
Ընտրություններին անվտանգությունն ապահովում է շուրջ 185 հազար ոստիկան եւ զինվորական: Ամենախոշոր բանակային խմբավորումը՝ 7 հազար զինվորական, տեղակայված է Գիզա, Բենի Սուեյֆ, Ֆայում եւ Էլ-Մինյա նահանգներում: 12 հազար զինվորականներ էլ տեղակայված են զբոսաշրջային Կարմիր ծով նահանգում: Երկնքում անվտանգությունն ապահովում են ՌՕՈՒ ինքնաթիռները եւ ուղղաթիռները, իսկ ռազմածովային ուժերի 38 հազար նավաստիներ եւ ռազմանավեր պահպանում են կենսական կարեւորության ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Սուեզի ջրանցքը:
Քվեարկության ընթացքին հետեւում է շուրջ 16 հազար դատավոր: Բացի այդ, որպես դիտորդ հանդես են գալիս 87 հասարակական կազմակերպություններ, այդ թվում 6-ը՝ արտասահմանյան: Մեկ օր առաջ քվեարկություն է կազմակերպվել նաեւ 120 երկրներում բնակվող եգիպտացիների համար: