Ո՞վ և ինչու՞ է դեմ Թուրքիայի ԵՄ-ի անդամ դառնալուն:
International newsԻնչպես գիտեք Թուրքիան երկար տարիներ է ինչ թակում է ԵՄ-ի դռները ՝ լինելով թեկնածու երկիր: Ի՞նչն է պատճառը, որ Թուրքիային դեմ են ԵՄ ընդունելուն, ի՞նչ պայմանների չի համապատասխանում այդ երկիրը: Հարցեր, որ երկար տարիներ այդպես էլ իրենց պատասխաները չեն ստանում: Վերջերս մի հետաքրքիր բան նկատեցի: Ինչպես հայտնի է Գերմանայում ապրում է թուրքական թերևս ամենախոշոր համայնքը, այստեղ թուրքական լոբբին ունի բավականին լուրջ հաջողություններ, բայց արի ու տես հենց էս երկրի կանցլերը ուղիղ դեմ արտահայտվեց վերջրս Թուրքիայի ԵՄ անդամ պետություն դառնալու հեռանկարին:
Լավ, ինչու՞...
Սա խաղ է ... Իրականում դեմ լինելով Թուրքիային ԵՄ անդամ լինելուն՝ մեծ լավություն են անում: Եթե Թուրքիան դարձավ եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ, ապա պետք է ուզած թե չուզած շարժվի այդ ընտանիքի ընդհանուր օրենքներով: Իսկ ԵՄ-ում ցանկացած ինքնորոշման ձգտող ազգ կարող և իրավունք ունի հանրաքվեի միջոցով անկախանալու և քաղաքակիրթ ձևով ձեռք բերելու ինքնավարություն կամ պետություն:
Իսկ , եթե Թուրքիան լիներ ԵՄ անդամ, ապա համոզված եմ, որ վաղուց ինքնորոշվող ու ինքնավարություն ձեռք բերողներ կլինեին այդ երկրում և Թուրքիան չէր ունենա այսօրվա սահմանները:
Թուրքիան կդառնա ԵՄ անդամ այն ժամանակ, երբ հավիտյան լուծի քրդերի հարցը և չունենա ինքնորոշման ձգտող քրդական համայնք Թուրքիայում:
Կիլիկիա Հայաստան