Մարսելո. Հաճելի է, երբ մարզադաշտում քո անունն է հնչում
Sport«Ռեալի» պաշտպան Մարսելոն, ով Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի` «Լևանտեի» հետ խաղում (3:0) դարձավ գոլի հեղինակ, հանդիպումից հետո կիսվել է տպավորություններով:
-Ուրախ եմ իմ գոլի համար, սակայն կարևորը 3 միավորն էր: Հեշտ չէր, քանի որ մենք վնասվածք ունեցող շատ ֆուտբոլիստներ ունեինք, բայցև ունենք երիտասարդ ֆուտբոլիստներ, ովքեր պետք է օգնեն թիմին:
Միշտ փորձում եմ աշխատել ուրախությամբ և մոտիվացիայով, որպեսզի երջանկացնեմ երկրպագուներին: Իսկապես հաճելի է, երբ ամբողջ մարզադաշտում քո անունն է հնչում: Մենք տոնում ենք գոլերը, երբ երջանիկ ենք լինում:
Արդեն 9 տարի է` «սերուցքայինների» կազմում եմ և միշտ փորձում են խուսափել անհասկացվածությունից: Ինձ չի հուզում, թե ինչ են գրում ԶԼՄ-ները, չէ՞ որ դուք չգիտեք` ի՞նչ է կատարվում մեր հանդերձարանում,-Մարսելոյի խոսքը մեջբերված է «Ռեալի» պաշտոնական կայքից: