Եմենի իշխանությունները համաձայնել են բանակցություններ սկսել
International newsԵմենի իշխանությունները համաձայնել են բանակցություններ սկսել հուսիների եւ երկրի նախկին նախագահ ալի Աբդալլա Սալեհի հետ: Այս մասին գրում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով կառավարության մամուլի քարտուղարին:
«Որոշվել է մասնակցել բանակցություններին, եւ համապատասխան նամակը կուղարկվի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին»,- ասել է նա: Հենց ՄԱԿ-ի ներկայացուցիչներն էլ կազմակերպելու են բանակցությունները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եմենի Ադեն քաղաք Սուդանից զինծառայողներ են ժամանել, որոնք պետք է աջակցեն Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիոն ուժերին:
Վերջին տվյալներով, հակամարտության զոհերի թիվը գերազանցել է 5 հազարը: