Ադրբեջանի արտաքին առեւտուրը մեկ երրորդով կրճատվել է
International newsԱդրբեջանի արտաքին առեւտուրն ավելի քան մեկ երրորդով կրճատվել է:
Haqqin.az-ը, վկայակոչելով Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի վիճակագրական հաշվետվությունը, գրում է, որ 2015 թվականի հունվար-սեպտեմբերին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Ադրբեջանի արտաքին առեւտրային գործարքների ծավալը 35.72%-ով կրճատվել է:
Նշված ժամանակաշրջանում Ադրբեջանի արտաքին առեւտրային գործընկերները 148 երկրներ են եղել: Հաշվետվության համաձայն, Ադրբեջանի ապրանքաշրջանառությունն ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում կազմել է 15.35 մլրդ դոլար: Հաշվետու ժամանաշրջանում արտաքին առեւտրային գործարքներում գրեթե 2.19 մլրդ դոլարի դրական սալդո է ձեւավորվել, մինչդեռ անցյալ տարվա հունվար-սեպտեմբերին այդ ցուցանիշը գերազանցել է 10.83 մլրդ դոլարը: