Սարգիս Ադամյանը դուբլի հեղինակ է դարձել
SportԳերմանիայի 4-րդ դիվիզիոնի հյուսի-արևելյան ենթախմբի 11-րդ տուրում «Նոյշտրելիցը» 3:2 հաշվով առավելության է հասել «Շյենբերգուի» նկատմամբ:
Հաղթանակած թիմի կազմում դուբլի հեղինակ է դարձել հայ հարձակվող Սարգիս Ադամյանը:
22-ամյա ֆուտբոլիստը արդեն 5 գոլի հեղինակ է դարձել եւ ռմբարկուների ցանկում կիսում է 4-8-րդ հորիզոնականները:
«Նոյշտրելիցը» զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 17 միավոր:
Հիշեցնենք, որ Ադամյանը 2013 թվականի մասնակցել է ԱԱ-2014-ի որակավորման փուլի Հայաստան -Դանիա (0:1) հանդիպմանը, ինչպես նաև 2013 թվականին 5 հանդիպում է անցկացրել Մ21 հավաքականի կազմում: