Փարիզի ոստիկանությունը ռեկորդային քանակությամբ՝ 7 տոննա հաշիշ է առգրավել
International newsՓարիզյան ոստիկանությունը հատուկ գործողություն անցկացնելիս ռեկորդային քանակով՝ 7.1 տոննա հաշիշ է առգրավել: Այս մասին հայտնում է Associated Press-ը` Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության հայտարարությանը հղումով:
Ինչպես հաղորդվում է` տվյալ խմբաքանակի թմրանյութի արժեքը գնահատվում է 15 մլն եվրո:
Անցյալ տարի Ֆրանսիայի՝ թմրանյութերի վաճառքի բացահայտմամբ զբաղվող ոստիկաններն ավելի քան 200 տոննա թմրանյութ են առգրավել: