Yerevan, 10.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


7 ամենատարածված կանացի էրոտիկ ֆանտազիաները (Photo)

Lifestyle

Դեսից-դենից

   

«Men’s Health» ամսագիրը «Կանցի» ամսագրերի կին ընթերցողների շրջանակում հարցում է անցկացրել, որպեսզի պարզի ամենատարածված կանացի էրոտիկ ֆանտազիաները: Հիմա կարող ենք ասել, որ գիտենք, թե ինչ են իրականում ուզում կանայք (համենայն դեպս՝ կանացի ամսագրեր կարդացող հարցմանը մասնակցած կանայք): Ամեն տարբերակում դուք կգտնեք սեքսոպաթոլոգի և կանանց հոգեբանության գիտակի մեկնաբանությունները:

Ձեզ եմ ներկայացնում հարցման արդյունքները:

0 
1. Սեքս երեքով՝ երկու տղսամարդ, մեկ կին (498 ձայն)

 

Sexual a prelude three together

Սեքսապաթոլոգի ակնարկ. Մի քանի զուգընկեր ունենալու ցանկությունը բնական է և բխում է կանացի սեքսուալությունից, քանզի ենթագիտակցաբար կինը դրսևորում է առողջ էվոլյուցիոն մոտեցում՝ ցանկանալով ունենալ հնարավորինս մեծ ընտրություն: Բնության մեջ ընտրողի դերում էգն է, հասարակության մեջ՝ կինը, ուստի երեքով սեքս ունենալու ցանկությունը բխում է անընդհատ ընտրություն ունենալու և վերջնական ընտրություն չկատարելու հնարավորություն ունենալու մղումից:
Ասում են, որ այս իրավիճակն իրականում արքետիպային է և ընդգրկված է մարդու գեների մեջ. վայրի ցեղախմբեր, արարողակարգային պարեր, օրգիաներ, որոնց կիզակետում կինն է: Ամեն դեպքում, միանգամից մի քանի տղամարդկանց հետ սեքս ունենալու ցանկությունը հասկանալի ու ինչ-որ առումով ֆիզիոլոգիական, բայց դժվար իրականանալի երազանք է, քանի որ իրենք՝ տռղամարդիկ, նման մրցակցության որպես կանոն չեն դիմանում ո՛չ ֆիզիկապես, ո՛չ էլ առավել ևս հոգեպես:

Կանացի հոգեբանության գիտակ. Նման եռամիասնությունը գերում է կնոջն առաջին հերթին իր բացարձակապես անբարու էությամբ՝ հասարակական նորմերի տեսակետից: Մենք, որպես կանոն, ամենից շատ ցանկանում ենք այն, ինչը ամենից շատ է արգելված: Եթե սրան հավելում ենք նաև այն հանգամանքը, որ նման ֆանտազիան իրականացնելն այդքան էլ անհնար չէ, ապա սստավցում է այն էֆեկտը, որ ունենք: Ի վերջո, չի կարելի պարզապես մոտենալ զուգնկերոջդ ընկերներից քեզ դուր եկածին ու հարցնել. «Երրորդը կլինե՞ս»: Բացի դրանից` աննշան է այն բանի հավանականությունը, որ մտերիմ մարդիկ կհամաձայնվեն նման կոմբինացիայի: Ապացուցված է, որ հետերոսեքսուալ տղամարդկանց սեքսուալ եռանդը կտրուկ իջնում է այլ տղամարդու սեռական օրգանների տեսքից, իսկ…
Ինչ վերաբերում է կանանց, ապա մեծ հաշվով նման ֆանտազիաների հիմնական պատճառը կնոջ բանական ցանկությունն է բոլոր կողմերից սիրված ու գուրգուրված լինելու:

2. Կապված լինելու ցանկություն (478 ձայն)

2

Սեքսապաթոլոգի ակնարկ. Կանանց մոտ առկա սեքսուալ ֆանտազիաների լայն շրջանակը պայմանավորված է ենթարկելու ու ենթարկվելու շուրջ կառուցվող սեքսուալ դերերով: Դրանց թվին են պատկանում նաև կապված կամ աչքերի վրա կապոց կրելիս սեքսով զբաղվելու և ստրկուհու դերում լինելու տենչանքով: Այսօրվա էմանսիպացված հասարակությունում կանայք հաճախ զբաղվում են այնպիսի գործունեությամբ, որը տարիներ առաջ ընկալվում էր բացառապես որպես տղամարդկային գործառույթ, և նաև սրանով է պայմանավորված այն, որ կանայք ցանկացած միջոցով ուզում են իրենց իսկական կին զգալ՝ որոշումներ չկայացնել, լինել հետևողի կարգավիճակում: Չէ՞ որ մեծ հաշվով կնոջից հասնում է ազդանշան տալ, իսկ մնացածն արդեն զուգընկերոջ գործառույթներն են, իսկ կապված վիճալկում սեքսով զբաղվելը նշանակում է ոչ մի պատասխանատվություն չկրել սեռական ակտի պրոցեսի հետ կապված:
Կանացի հոգեբանության գիտակ. Վերջերս ուսումնասիրոււմ էի մի հետաքրքիր հետազոտություն, որտեղ փորձում էին վերլուծել կանանց` հաճույք ստանալու մեխանիզմները: Սարքավորումները հստակ ցույց էին տվել, որ որքան քիչ էր կանանց մոտ ակտիվ որոշումներ կայացնելու համար պատասխանատու ուղեղի հատվածը, այնքան ուժեղ էր այդ կանանց մոտ լինում հեշտանքը: Հետևաբար, կարող ենք անել եզրակացություն. որքան կինն ավելի քիչ պատասխանատվություն զգա իր ուսերին սեռական ակտի բարեհաջող ավարտի համար, այնքան շատ հաճույք նա կստանա դրանից, իսկ կապված լինելը միայն նվազեցնում է այդ բեռը կնոջ ընկալումում:

3. Սեքս՝ բնության գրկում (421 ձայն)


3

Սեքսապաթոլոգի ակնարկ. Այստեղ կարելի է նկատել այն հարաբերությունների հետքերը, որոնք եղել են պատանեկության տարիներին, երբ մարդը դեռ չունի սեփական տունը, չկա հնարավորություն երկուսով հանգիստ սիրել իրար մեկ տանիքի տակ: Հատկապես ոչ կոնսերվատիվ երկրներում, պատանիները հաճախ կարողանում են իրենց համար ինտիմ միջավայր գտնել օրինակ անտառում կամ ամայի լողափում: Եվ բնավ էլ կարևոր չէ, թե ինչ աստիճանի է եղել բուն ֆիզիկական կոնտակտը՝ համբույրներ, գուրգուրանք, մերկացում… Մի խոսքով, պարտադիր էլ չէ լիարժեք սեռական ակտ, բայցևայնպես առաջին էրոտիկ զգացողությունները խորը հետք են թողնում մարդու հիշողության ու հոգեկանի մեջ, ուստիև արդեն հասուն տարիքում բնության գրկում սեքս ունենալը կամ դրա մասին ֆանտազիաներ ունենալը, կարելի է ասել, մանկա-պատանեկան հիշողությունների հասուն շարունակությունն է:

Կանացի հոգեբանության գիտակ. Չափազանցություն թող չհամարվի, բայց բոլոր կանայք էլ հոգու խորքում մի քիչ էկսգիբիցիոնիստներ են: Սեքսը բնության գրկում ասես կոմպրոմիս լինի սեփական խղճի ու պահանջմունքների միջև. մի կողմից դու կարծես չես պլանավորում հանրությանը ներկայանալ մերկ, իսկ մյուս կողմից էլ չես բացառում, որ կարող ես հայտնվել օտար աչքերի տեսադաշտում: Արդյունքում, առկա է ադրենալին՝ բազմապատկած գլխապտույտ զգացողություններով, որոնք առաջանում են սեփական համարձակության և անգամ սանձարձակության երևակայումից, և այս ամենը տալիս է հոյակապ արդյունք. էմոցիաների ծայրահեղ հաճելի ու յուրահատուկ կոկտեյլ:

4. Բռնաբարության իմիտացիա (422 ձայն)


4

Սեքսապաթոլոգի ակնարկ. Ենթարկվելու գաղափարի մեկ այլ դրսևորում: Բնականաբար, եթե կնոջը հարցնես «Կուզենայի՞ք, որ Ձեզ բռնաբարեին», ապա 100 տոկոս հավանականությամբ կստացվի բացասական պատասխան, բայց եթե խոսքը գնում է ոչ թե իրական բռնաբարության, այլ զուտ դրա իմիտացիայի մասին, արդեն գործ ունենք կասկածից վեր թույլատրելի և երբեմն էլ ցանկալի ենթարկման մեխանիզմի հետ: Կրկնում եմ, սա բնավ չի նշանակում, որ իրապես բռնաբարվելը սարսափելի չէ: Այլ հարց է, որ խաղալով այդ սարսափը կինը նաև պայքարում է դրա հետ` ընդհուպ իրական իրավիճակում սեփական վարքի կարգավորման մոդել մշակելով: Այլ կերպ ասած` կնոջ համար սա նաև հոգեբանական նախավարժանք է, որն ուժեղացնում է նրա հոգեկան դիմադրողական մեխանիզմների էֆեկտիվությունը:

Կանացի հոգեբանության գիտակ. Ես ավելի քան համոզված եմ, որ կանանց համար «Բռնաբարության իմիտացիան» հոմանիշ է «Կոպիտ սեքսի»: Որոշ հոգեբաններ պնդում են, որ ստիպողականությամբ հագեցած կոպիտ սեքսի սիրահար կանայք բոլորն անխտիր կոմպլեքսավորված են և իրենց լիբիդոն կապանքների մեջ են պահում: Իբր ես մեղավոր չեմ, նա եկավ, տիրացավ ու հեշտանք պատճառեց ինձ:
Մինչդեռ «կոպիտ սեքսը» միշտ «ցավ-հաճույք» և «ուղղակի ցավ» բևեռների բալանսավորված համադրությունն է, իսկ ինչպես հայտնի է, ցանկացած սահմանային վիճակ առաջացնում է ուժգին էմոցիոնալ արձագանք: Բացի դրանից` տղամարդը, որը քաշում է մազերիցդ և ատամներով պոկում է վերնաշապիկիդ կոճակները, ինքն է դրսևորում իր ուժն ու ցանկությունը, և դա հիանալի է այն պարզ պատճառով, որ առօրյայում տղամարդկանցից նման վարք ու իրենց բնազդների դրևորում դժվար է ակնկալել:

5. Սեքս՝ կնոջ հետ (403 ձայն)

5

Սեքսապաթոլոգի ակնարկ. Պատանեկության տարիներին աղջիկների մոտ ավելի հաճախ են հանդիպում բիսեքսուալ հակումներ. դասարանի քեֆ, որտեղ աղջիկները միմյանց հետ են պարում՝ նորմա՞լ է, այո… Իսկ եթե երկու տղա՞ իրար հետ պարեն՝ այնքան էլ չէ: Կամ մեկ այլ օրինակ. աղջիկը եկել է ընկերուհու տուն, և մութն ընկել է, որոշում են գիշերել միմյանց հետ՝ նույն անկողնում, նորմա՞լ է… Այո, ծնողներն անգամ հոնքով չեն անի: Իսկ տղաների՞ դեպքում… Էլի մի տեսակ այն չէ:
Աղջիկների պարագայում հոմոէրոտիկ հարաբերությունները (երբ կա զգայական ինչ-որ կոնտակտ, բայց չկա բուն սեքսը) ասես թույլատրելի լինեն, ուստի ավելի հասուն տարիքում կնոջ կողմից մեկ այլ կնոջ հետ սեռական հարաբերություններ ունենալու մասին ֆանտազիաները պարզապես պատանեկան տպավորությունների շարունակություն են: Տղամարդու հետ սեռական հարաբերություններ նա ունի կամ կարող է ունենալ, իսկ այ միասեռ սեքսը մնում է չիրագործված բան:
Սակայն պետք չէ ընկնել ծայրահեղությունների մեջ. մեկ բան է, երբ կինը ունենում է ֆանտազիաներ և լրիվ այլ բան, երբ այդ ֆանտազիաներից անցնում է գործնական քայլերի: Որպես կանոն, սա նորմալ երևույթ է, որը պարզապես խոսում է պատանեկությանը հատուկ հոմոէրոտիկ փորձի խլացող արձագանքի ու թուլացման մասին:

Կանացի հոգեբանության գիտակ. Խոսեմ ազնվորեն. հոյակապ ֆանտազիա է: Ասեմ ավելին, իմ և ոչ միայն իմ սիրելի ֆանտազիան է: Կանայք առհասարակ բավականին ժամանակ են տրամադրում միմյանց արտաքին տվյալներն ուսումնասիրելու հարցին. նկատել և քննարկել, թե ում մոտ ինչպիսինն են հետույքը, կոնքերը, ականջների բլթակները, շորը… Սա լրիվ նորմալ է: Իմ դիտարկումներով` այս թեմայով ֆանտազիաներով տարվողները կամ գործանականում դրանք իրացնողները, որպես կանոն, կանայք են, ովքեր դեռևս չեն կարողացել բնականոն ու հարմոնիկ հարաբերություններ հաստատել հակառակ սեռի հետ (դասընկերները հիմար են ու անպիտան, և միայն ընկերուհին է հասկանում, սիրում ու շոյում նրան), կամ էլ արդեն մի քիչ հիասթափված կանայք (մոտ 35 տարեկանում արդեն 10 տարի ամուսնական կյանքով ապրող և ամուսնության տարելիցին փոշեկուլ՝ որպես նվեր ստացած):

Նման դեպքերում սեռական հարաբերությունները մեկ այլ կնոջ հետ ընկալվում են որպես փոխադարձ ընկալման, քնքշանքի և սիրո բացարձակ դրսևորում, իսկ կիրառականում որպես կանոն այդպես էլ ստացվում է…

 

6. Սեքս՝ փակված աչքերով (377 ձայն)

mjaso-45-4

Կանացի հոգեբանության գիտակ. Կանանց համար սեքսում ամենակարևորը սեփական զգացողությունների վրա կենտրոնացումն է, իսկ դա ցավոք միշտ չէ, որ ստացվում է, և ամեն մեկի մոտ չէ, որ ստացվում է: Սարսափելի է անգամ հիշել, թե երբեմն ինչ հակասեքսուալ մտքեր են հղանում մեր գլուխներում սեքսից առաջ, փոխանակ մենք լրիվ տրվենք կրքին: Այդ մտքերը կարող են լինել առաստաղը վերանորոգելու հետ կապված կամ էլ զուգընկերոջ ոտքի կոտրված ու ծուռ կպած մատի մասին:
Ու եթե տղամարդկանց մոտ այլ թեմաների մասին մտորումները սեռական հարաբերությունների ժամանակ երբեմն անգամ օգնում են` երկարաձգելով նրան էյակուլյացիայի պահը, ապա մեզ՝ կանանց, դրանք միայն խանգարում են: Ի դեպ, նաև հենց այս փաստի ենթագիտակցական ընկալումով է նաև բացատրվում այն, որ կանայք, որպես կանոն, նախապատվություն են տալիս մթության մեջ սեքս ունենալուն, այնպես որ բավ է դա վերագրել բացառապես ամաչկոտությանն ու ցելյուլիտի առկայությանը:

7. Լինել ստրկուհի ու ենթարկվել (355 ձայն)


7

Սեքսապաթոլոգի ակնարկ. Սա ըստ էության գերակա կամ ենթակա լինելու տենչանքի դրսևորումներից միայն մեկն է: Ցանկացած ողջամիտ կին հասկանում է, որ ցանկացած առողջ տղամարդ գոնե հոգու խորքում ուզում է ոչ միայն վայելել իր ազատությունը, այլև կառավարել զուգընկերուհունը, սակայն էմանսիպացիան բերել է նրան, որ հաճախ տղամարդիկ ենթագիտակցական մակարդակում կնոջն ընկալում են որպես մրցակից ու միշտ չէ, որ պատրաստ են մրցելու և առնականություն դրսևորելու: Կնոջ մոտ ենթարկվելու ցանկությունը խոսում է ուժեղ տղամարդու մասին ունեցած երազանքի մասին և տալիս է իրեն այդպիսին դրսևորելու հնարավորություն տղամարդուն:

Կանացի հոգեբանության գիտակ. Կանանք իրոք հոգնում են ղեկավարելուց ոչ անկողնային կանքում, և եթե ցերեկը մենք պատրաստ ենք լինելու կոշտ, ոչ զիջող, իշխող և այլն, իսկ գիշերը մենք ընդհակառակը՝ ուզում ենք ինքներս լինել «բռնապետի» իշխանության ներքո: Ինչպես մի անգամ ասաց ընկերուհիներիցս մեկը, ով հաջողակ ֆինանսական վերլուծաբան է (և ով արդեն 15 տարի է իդեալական տղամարդու փնտրտուքների մեջ է). «Ուզում եմ գտնել այնպիսի տղամարդու, ով ինձանից ավելի տղամարդ կլինի»:
Չգիտես ինչու, ինձ թվում է, որ գենետիկ հիշողության հետ գլուխ դնել չի ստացվում…

Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another