Yerevan, 10.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Աշխարհն անէացել էր, կայինք միայն ես և նա. Նաիրա Կարապետյան (լուսանկարներ)

Lifestyle

Հանրապետական խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը վերջերս է մայրացել։ Նրա դուստր Արիանան այժմ արդեն հինգ ամսեկան է։

Պատգամավորը խոստավանում է, որ անտրամադիր լինելու դեպքում միշտ հիշում է փոքրիկին ու միանգամից աշխարհը գունավորվում է իր համար։

Wnews.am-ին տված հարցազրույցում Նաիրա Կարապետյանը պատմեց, թե ինչպես է փոխվել իր կյանքը մայրանալուց հետո, ինչպե՞ս է հաջողվում միաժամանակ հանդես գալ կին քաղաքական գործչի եւ նորաթուխ մայրիկի դերում։

naa

-Քանի որ վերջերս եք մայրացել, նախ շնորհավորում ենք Ձեզ այդ կապակցությամբ։ Կպատմե՞ք, թե ի՞նչ զգացողություն ունեցաք, երբ առաջին անգամ գրկեցիք երեխային:

-Մինչ երեխայիս ծնունդը շատերից եմ լսել, որ երեխային տեսնելու առաջին պահը ընդմիշտ մնում է մայրիկի հոգում, հիմա խորին համոզմունքով կարող եմ հաստատել դա՝ երբ առաջին անգամ տեսա, գրկեցի, հոտը զգացի, ինձ պատկերացնում էի մի ուրիշ չափման համակարգում. անէացել էր աշխարհը, կայինք մենակ փոքրիկ Արիանան և ես:

Ես նայում էի հիվանդանոցային անծանոթ շորերով փաթաթված այդ փոքրիկ մարդուկին ու շշնջում ՛՛ծնունդդ շնորհավոր՛՛: Եվ զարմանալին այն է, որ նա ևս շատ ուշադիր նայում էր ինձ, կարծես ուղիղ կապ հաստատած լիներ իմ ողջ էության հետ: Երբ անտրամադիր եմ լինում, բավական է հիշել այդ լուրջ և խորաթափանց հայացքը, և աշխարհը նորից գունավորվում է ինձ համար:

ար

-Ի՞նչ փոխվեց Ձեր առօրյայում երեխայի ծնունդից հետո:

-Բնական է, որ սկզբում առօրյան հիմնահատակ փոխվեց: Աշխատանքային և անձնական բոլոր իրերը տեղ զիջեցին մանկական իրերին, օրվա ռեժիմը, սննդակարգը և մնացած ամենը հարմարեցվեց փոքրիկին: Արիանան խելոք երեխա է, նրա մասին հոգ տանելը ամենևին էլ դժվար չէր, ես շատ արագ հմտացա:

արիանա

-Ինքնե՞րդ եք զբաղվում երեխայի խնամքով, թե՞ օգնում են Ձեզ կամ դայակ եք վարձել:

-Առաջին 4 ամիսները ինքնուրույն եմ զբաղվել խնամքով, ամառային շոգ ամիսներն էին, երեխան շոգից տանջվում էր: Ինչ խոսք, ինձ շատ էին օգնում ամուսինս, մայրիկս, սկեսուրս, քույրիկս: 40 օրեկանը լրանալուց հետո երբեմն օգնության ձեռք էին մեկնում ընկերուհիներս, մեր բարեկամները: Բայց երեխայի խնամքով մինչ օրս զբաղվում եմ ինքս: Սեպտեմբերից, երբ սկսվեց ԱԺ հերթական նստաշրջանը, մենք դայակ հրավիրեցինք, հոգատար և ջերմ մի կին, ով մեր փոքրիկին վերաբերում է շատ հարազատի պես: Սակայն անգամ այս պարագայում ես աշխատում եմ հնարավորության սահմաններում ինքս զբաղվել երեխայով, նրա սնունդով, շատ ժամանակ անցկացնել նրա հետ, զբոսնել, զրուցել, խաղալ, քնել.. Աննկարագրելի հաճույք է սա:

11986388_10203455316262010_5158010047216832453_n

-Պատահու՞մ է, որ խորհրդարանում մտքերով երեխայի հետ եք լինում և ուշադիր չեք լինում քննարկվող հարցերին:

-Նման բան չի եղել, և հուսով եմ, որ չի լինի, քանի որ վստահում եմ այն մարդկանց, ում մոտ մնում է բալիկս, լինի դա դայակը, թե բարեկամներից որևէ մեկը: Ես հանգիստ եմ, գիտեմ, որ անհրաժեշտության դեպքում ինձ կզանգեն, և այդ հանգստությունն ինձ լիովին տրամադրում է աշխատանքային ռիթմի: Արիանայի հետ մենք արդեն անցել ենք բաժանման փորձությունը՝ մեկ շաբաթով, երբ ես մեկնել էի գործուղման: Շատ դժվար էր, բայց կապի ժամանակակից միջոցները շատ օգնեցին:

aa

-Ինչպե՞ս Ձեր գործընկերները դիմավորեցին Ձեզ մայրանալուց հետո առաջին աշխատանքային օրը:

-Աննկարագրելի ջերմ, քանի որ արտահերթ նիստ էր, կարճ տևող, և ես Ազգային ժողով էի եկել աղջկաս հետ միասին:

Նա իմ աշխատասենյակում հանգիստ քնած էր, մեր օգնականները նրա կողքին էին, իսկ գործընկերներս շտապում էին նիստից հետո այցելության գալ: Նրանք ինձ և Արիանային այնքան դրական լիցքեր և բարի մաղթանքներ հաղորդեցին, որ անցումը ընտանեկանից աշխատանքայինի իրականացավ շատ մեղմ:

asa

-Ձեր ամուսինն ինչպե՞ս է ընկալում Ձեզ որպես քաղաքական գործիչ։

-Իմ ամուսնու համար ես երևի թե առաջին հերթին իր կինն եմ, իր կեսը, իր կողակիցը, հետո նոր քաղաքական գործիչ )))

Նա իմ առաջին համախոհն է և առաջին քննադատը: Շատ բարձր է գնահատում իմ աշխատանքային գործունեությունը, շատ ուշադիր է: Ես վստահ կարող եմ ասել, որ ունեմ ամուր թիկունք:

zz
-Արդյո՞ք ամուսնու հետ քննարկում եք քաղաքական թեմաներ, ի՞նչ գործնական խորհուրդներ է նա Ձեզ տալիս։

-Ըստ իս՝ երջանիկ ընտանիքի բանաձևը մեկ գումարած մեկ հավասար է մեկն է: Մեր ընտանիքում մենք քննարկում ենք ոչ միայն քաղաքական թեմաներ, այլև մեզ հետ և մեր կյանքի հետ առնչվող ամեն ինչ, մեկս մյուսիս օգնում խորհուրդներով, և ոչ միայն գործնական հարաբերություններում:

Ո՞վ է Ձեր ամուսինը, կպատմե՞ք ինչ մասնագիտություն ունի, ինչո՞վ է այժմ զբաղվում։

-Ամուսինս Գարրի Սնխչյանն է: Բացառիկ մարդ է՝ շատ խելացի, շատ բարի: Սիրող որդի է, հոգատար հայր, լավ ընկեր, ջանասեր աշխատակից: Ունի երկու կրթություն՝ պատմաբան է և իրավաբան: Ներկայումս ՛՛Ֆուրնիվուդ՛՛ ընկերության ներմուծման գծով տնօրենն է, շատ է սիրում իր աշխատանքը շատ մեծ նվիրումով է աշխատաում:

-Եթե ընտրելու լինեիք ընտանիք կազմել, թե դառնալ արդարադատության նախարար ո՞րը կընտրեիք:

-Ոչ ես և վստահ եմ՝ ոչ էլ ներկայիս արդարադատության նախարարը նման ընտրության առջև չենք կանգնել:

asa

Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another