Մերկելն ու Էրդողանը հանդիպել են
International newsԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ժամանել է Թուրքիա և Յըլզըդ պալատում հանդիպել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, հանդիպումից հետո Էրդողանը մամուլի ասուլիս է հրավիրել՝ ծրագրողներին ներկայացնելով հանդիպման մանրամասները:
Էրդողանը տեղեկացրել է, որ Գերմանիայի առաջնորդի հետ հանդիպմանն առաջնային քննարկվել է փախստականների հարցը: Կանցլերը նշել է, որ ներկայում շուրջ 2 միլիոն փախստական ունեցող Թուրքիային իրենք շարունակելու են աջակցություն ցուցաբերել:
Նրանք ընդգծել են ահաբեկչության դեմ պայքարում համագործակցելու անհրաժեշտությունը: Չի շրջանցվել նաև ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը: Կողմերը համաձայնության են եկել այս թեմայով առավել մանրամասն խոսել Անթալիայում կայանալիք G-20 գագաթնաժողովի ժամանակ: