Իրանը հորդորել է Արեւմուտքին իրատեսական մոտեցում դրսեւորել Սիրիայի հարցում
International newsԱրեւմտյան երկրները պետք է իրատեսական եւ պրագմատիկ մոտեցում որդեգրեն սիրիական ճգնաժամի կարգավորման հարցերում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Արմենպրես-ը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը՝ Եվրոպայի արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդի հետ Թեհրանում կայացած երկկողմ հանդիպմանը:
Ինչպես գրում է Fars գործակալությունը, հանդիպման ընթացքում կողմերը նշել են Սիրիայի միասնությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, ինչպես նաեւ հայրենիք սիրիացի փախստականների վերադարձման հարցի պատշաճ լուծում գտնելու անհրաժեշտությունը:
Աբդոլահիանը նշել է, որ տարածշրջանային հակամարտությունների, հատկապես Սիրիայի հակամարտության կարգավորման գործում, պահանջվում է «իրատեսական եւ պրագմատիկ» մոտեցում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: