ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարների հանդիպումը կարող Է տեղի ունենալ Վիեննայում
International newsՌուսաստանիի, ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը մոտ ժամանակնեսր կարող Է տեղի ունենալ Վիեննայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրազեկ դիվանագիտական աղբյուրի:
«Հանդիպումը կարող Է կայանալ Վիեննայում,-ասել Է գործակալության զրուցակիցը՝ պատասխանելով համապատասխան հարցին:-Շուտով»:
Ջոն Քերին Մադրիդում հայտարարել Է, որ առաջիկա օրերին հանդիպում Է ունենալու Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի եւ Հորդանանի իշխանությունների ներկայացուցիչների հետ եւ քննարկելու Է սիրիական ճգնաժամը: